Տարաս Շևչենկոյի հուշարձան (Յալթա)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տարաս Շևչենկոյի հուշարձան (այլ կիրառումներ)

Տարաս Շևչենկոյի հուշարձան (ռուս.՝ Памятник Тарасу Шевченко, ուկրաիներեն՝ Пам'ятник Тарасу Шевченку), հուշարձան Ղրիմի Յալթա քաղաքում։ Կանգնեցվել է 2007 թվականին ուկրաինացի բանաստեղծ, գրող և նկարիչ Տարաս Շևչենկոյի պատվին` նրա անվան քաղաքային պուրակում[1][2]։

Տարաս Շևչենկոյի հուշարձան
Տարաս Շևչենկոյի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՃարտարապետԼեո Մոլ
Ստեղծում2007
Երկիր Ուկրաինա և  Ռուսաստան
ԲնակավայրՅալթա
Շինության ձևքանդակ
Ներկա վիճակԿանգուն

Պատմություն

խմբագրել

Հուշարձանը պատրաստվել է 2005 թվականին «Տարաս Շևչենկոյի անվան հիմնադրամ» բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ։ Հովանավորն էր դոկտոր Վասիլի Իվանիցկի - Նատալյա Բունձա ամուսնական զույգը Տորոնտոյից (Կանադա

Երիտասարդ բանաստեղծի հուշարձանի հեղինակն է Վինիպեգ քաղաքում բնակվող ուկրաինացի հայտնի քանդակագործ Լեո Մոլը, որը Շևչենկոյի հուշարձանների հեղինակն է Վաշինգտոնում, Բուենոս Այրեսում, Սանկտ Պետերբուրգում։

Բրոնզե հուշարձանը պատրաստվել է Արգենտինայում։ Նրա քաշը 2,5 տոննա է, բարձրությունը` 3 մետր[3]։ Արգենտինայից հուշարձանը նավով ուղարկվել է Օդեսա, այնուհետև տեղափոխվել Յալթա, որտեղ մոտ երկու տարի գտնվել է պահեստում, մինչև քաղաքային իշխանությունները տեղադրելու հարմար տեղ էին փնտրում քաղաքի կենտրոնում։ Այդ վայրը դարձավ կրկեսի մոտի պուրակը Մոսկովյան փողոցում, որը ստացավ Շևչենկոյի պուրակ պաշտոնական անվանումը[3]։

Բացման հանդիսավոր արարողության մասնակիցները նշել են «Ուկրաինայով և Ուկրաինայի համար ապրած մարդու նշանակալիությունը։ Ազգի հոգևոր բնույթը, նրա վերածնունդը և ձևավորումը անքակտելիորեն կապված են բազմազգ Ղրիմում մեր հարաբերությունների ներդաշնակության հետ»։ Հնչել են նաև երախտագիտության խոսքեր բոլոր նրանց, ովքեր ակտիվորեն մասնակցել են հուշարձանի ստեղծմանը, և նշվել է հուշարձանը հենց Յալթայում տեղադրելու խորհրդանշական լինելը. Յալթան այն «քաղաքն է, որն ամեն տարի աշխարհի տարբեր երկրներից այցելում են տասնյակ հազարավոր մարդիկ», որոնք հարգում և պատվում են ուկրաինական մշակույթը[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «В Ялте открыт памятник Тарасу Шевченко» (ռուսերեն). В Ялте открыт памятник Тарасу Шевченко. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
  2. «Ялта приобщилась к духовности и открыла памятник Шевченко» (ռուսերեն). www.segodnya.ua. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
  3. 3,0 3,1 «В Ялте появится памятник Тарасу Шевченко». Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.