Տատրակներ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Ենթադաս Տիպիկ թռչուններ (Neognathae)
Վերնակարգ Columbimorphae
Կարգ Columbiformes
Ընտանիք Աղավնազգիներ (Columbidae)
Ենթաընտանիք Columbinae
Ցեղ Տատրակներ (Streptopelia)
Bonaparte, 1855

Տատրակներ (լատին․՝ Streptopelia), աղավնանմանների կարգի, աղավնազգիների ընտանիքի թռչունների ցեղ։

Արտաքին կառուցվածք խմբագրել

 
տատրակ

Աղավնիներից տարբերվում են փոքր չափերով (14-30 սանտիմետր), մետաղական փայլի բացակայությամբ։ Գունավորումը գորշից վարդագույն է։ Վզի վրա ունեն «վզնոց» կամ մուգ բծեր։ Պոչը երկար է։ Սնվում են սերմերով։

Հայաստանում հանդիպում են սովորական (Streptopelia turtur) և փոքր (S․ senegalensis) տատրակները։

Սովորական տատրակները բնադրում են գլխավորապես լեռնատափաստանային շրջանների անտառներում։ Մեծ քանակությամբ հանդիպում են Սևանա լճի ավազանի անտառներում։ Չվում են սեպտեմբեր-հոկտեմբերին և վերադառնում ապրիլին։ Ինչպես և բոլոր աղավնիները, դնում են սովորաբար 2 ձու, թխսում 16-17 օր։ Տարեկան տալիս են 2-3 սերունդ։ Ձագերին կերակրում են աղավնակաթով։

 
Տատրակ

Փոքր տատրակները Հայաստանում (Երևանում) առաջին անգամ նշվել են 1977 թվականին։ Ունեն համեմատաբար երկար պոչ, կարճ թևեր, խամրած կարմրաշիկավուն են։ Նստակյաց են։ Թխսում են 14-15 օր։ Տարեկան տալիս են 3 և ավելի սերունդ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 603