Տատյանա Վեդենսկայա (ռուս.՝ Татьяна Евгеньевна Веденская, հուլիսի 15, 1976(1976-07-15)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս ճանաչված գրող և վիպասան։

Տատյանա Վեդենսկայա
Ծնվել էհուլիսի 15, 1976(1976-07-15)[1] (47 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
Գրական անունТатьяна Веденская
Մասնագիտությունգրող և սցենարիստ
Քաղաքացիություն Ռուսաստան
Կայքvedenska.ru

Կենսագրություն խմբագրել

Տատյանան ծնվել է Մոսկվայում՝ ճարտարագետի ընտանիքում։ Նրա մորական պապը՝ Սերգեյ Վասիլևիչ Բասկովը, ռուս կոմպոզիտոր և ազնվական էր։ Նրա տատիկը լեհացի գնչու էր[2]։ Երբ Տատյանան 16 տարեկան էր, նրա ծնողները բաժանվում են։ Աղջիկը հեռանում է տնից և դառնում փողոցային երաժիշտ[3]։ Նա իր երաժիշտ ընկերոջ հետ շրջագայում է քաղաքից քաղաք՝ հանգրվանելով ընկերների տներում և կիթառ նվագելով։ 18 տարեկանում Տատյանան ամուսնանում է և շուտով ծնվում է նրա մեծ աղջիկը՝ Մարգարիտան։ Ամուսնու կենսակերպի պատճառով ամուսնությունն ավարտվում է բաժանությամբ։ Տատյանան տարբեր աշխատանքներ է փորձում․ երգում է փողոցներում, աշխատում է որպես ապահովագրության գործակալ[4]։ Աշխատել է նաև որպես համալսարանի քարտուղարուհի և լաբորանտ։ Վերջապես նա դառնում է անշարժ գույքի գործակալ և շարունակում է աշխատել այս ոլորտում 10 տարի, մինչև վճռում է գրել իր առաջին գիրքը։ Տատյանան ամուսնացել է երկրորդ անգամ և ունի 3 երեխա՝ Մարգարիտա, Անաստասիա և Անտոն։

Ստեղծագործական աշխատանք խմբագրել

Տատյանայի առաջին վեպը՝ «Կանացի հմայքի առանձնահատկությունները» հրատարակվել է մոսկովյան փոքրիկ հրատարակչության կողմից 2005 թվականին[5]։ Մեկ տարի անց սկսել է աշխատել հայտնի ռուսական գործակալ Նաթան Զաբլոթսկու և Ռուսաստանի մեծագույն հրատարակչական ընկերության՝ Էկսմոյի հետ։ Տատյանան ավելի քան 25 վեպի հեղինակ է։ Նրա գրքերի ընդհանուր վաճառքը հասել է 5 000 000 օրինակի[6]։ 2008 թվականին նրա «Մի շտապեցրու սերը» վեպի հիման վրա նկարահանվել է նույնանուն հեռուստաֆիլմը։ Նաև ստորագրվել է երեք պայմանագիր ՆՏՎ-Փրոֆիթ ընկերության հետ՝ «Կանացի հմայքի առանձնահատկությունները», «Հավակնոտ աղջիկը» և «Փոքրիկ կինը» վեպերի էկրանավորման համար։ 2014 թվականին «Տղաների մեջ չէ երջանկությունը» վեպի հիման վրա նկարահանվել է համանուն հեռուստաֆիլմը։ Վեդենսկայան հայտնի գրող է ոչ միայն Ռուսաստանում, այլև նրա սահմաններից դուրս։ 2008 թվականին Տատյանան այցելել է Միացյալ Նահանգներ, որտեղ հանդիպել է իր ընթերցողների հետ։ 2008 թվականին նա՝ որպես հայտնի ռուս գրող, հարցազրույց է տվել Դավիդսոն ռադիոյով։ Որոշ հանդիպումներ եղել են նաև 2010 թվականին[7]։ Նրա լավագույն գիրքը՝ «Մի կնոջ բաժանություն», հասանելի է նաև անգլերենով[8]։ 2013 թվականին Տատյանա Վեդենսկայան հրավիրվել է ռադիոյով շոու վարելու և որպես այս շոուի ղեկավար՝ մեկ ու կես տարվա ընթացքում նա լսողներին խորհուրդներ է տվել՝ ինչպես գրել հաջողակ գիրք, լսարանի հետ որոշ գաղափարներ է փոխանակել և պատասխանել նրանց հարցերին։ Շոուի ավարտից հետո գիրքը, որը կոչվում էր «Մեր օրերի ասպետը» հրատարակվել է։ Այս գրքի համար որոշ գաղափարներ Տատյանան վերցրել է շաուի քննարկումներից[9]

Մատենագրություն խմբագրել

Գրքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր

• «Մի շտապեցրու սերը»(Не торопи любовь) 2008[10]

• «Տղաների մեջ չէ երջանկությունը» (Не в парнях счастье) 2014[11]

Շարքեր «Փայլող արևի տակ»[12]

• «Պահիր երազանք» (Загадай желание") 2014

• «Մեր ժամանակների ասպետը» (Рыцарь нашего времени) 2014

• «Հանճարը կամ սիրո պատմություն» (Гений или история любви) 2012

• «Վիրտուալ կապեր» (Виртуальные связи) 2012

• «Վատ աղջիկներ» (Плохие девочки) 2011

Օտար լեզուներով

• "One woman's divorce" 2012 Amazon.com[8]

• Брачен Маратон (Bulgaria, Sofia) 2008[13]

Շարքեր «հատկապես կանանաց համար»

• «Ընկերուհի սա տղամարդկանց աշխարհ է» (Это мужской мир, подруга) 2011

• «Տղաների մեջ չէ երջանկությունը» (Не в парнях счастье) 2011

• «Տղամարդիկ նման են երեխաների» (Мужчины как дети) 2010

• «Երջանկություն քեզ սիելիս» (Счастья тебе, дорогуша) 2010

• «Անակնկալ սիրելիին» (Сюрприз для любимого) 2010

• «Մտածում ես դա սե՞ր է» (Думаешь, это любовь?) 2010

• «Երազել քո նմանի մասին» (Мечтать о такой как ты...) 2009

• «Միևնույնն է ես քեզ կգտնեմ»(Я все равно тебя найду) 2009

• «Կանացի հմայքի հիմքերը» (Основы женского шарма) 2009

• «Մի բաժանության պատմություն» (История одного развода) 2009

• «Փոքրիկ կինը» (Маленькая женщина) 2009

• «Իմ ամուսնու հարսանիքը»(Свадьба моего мужа) 2009

• «Մի շտապեցրու սերը» (Не торопи любовь) 2008

• «Հավակնոտ աղջիկը» (Девушка с амбициями) 2008

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #1030242240 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. http://news.samaratoday.ru/news/170613/ Samaratoday on line newspaper. Tatiana Vedenska is going to visit our town.
  3. http://www.eksmo.ru/author/detail.php?ID=124329 Eksmo publishing house about Tatiana Vedenska
  4. http://www.teatr-stanislavsky.ru/ Արխիվացված 2017-10-06 Wayback Machine Stanislavsky theater
  5. «Рецепт женского счастья из трех блюд». Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
  6. Vedenska, TATIANA. «Authors». Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
  7. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) New meeting with Tatiana Vedenska in New York in 2010.
  8. 8,0 8,1 «Amazon.com: Tatiana Vedenska: Books». Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
  9. «Роман, созданный с помощью слушателей радио "Мир", вскоре поступит в продажу - МИР24». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
  10. «Не торопи любовь! — смотреть онлайн — КиноПоиск». Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
  11. «Не в парнях счастье (2014) смотреть фильм онлайн в хорошем качестве бесплатно». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
  12. «Писатель Татьяна Веденская - лучшие книги, фото и биография автора Татьяна Веденская в интернет-магазине OZON.ru». Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
  13. «Брачен маратон». Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել