Տատյանա Շևցովա

ռուս գեներալ

Տատյանա Վիկտորովնա Շևցովա (ռուս.՝ Татьяна Викторовна Шевцова, հուլիսի 22, 1969(1969-07-22), Կոզելսկ, Կալուգայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պետական գործիչ, 2010 թվականի օգոստոսի 4-ից Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարի տեղակալ։ Ռուսաստանի Դաշնության 1 դասի  գործող պետական խորհրդական, ՌԴ վաստակավոր տնտեսագետ, տնտեսական գիտությունների թեկնածու[1]։

Տատյանա Շևցովա
 
Կրթություն՝ Սանկտ Պետերբուրգի տնտեսության և ֆինանսների պետական համալսարան
Գիտական աստիճան՝ Տնտեսական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ տնտեսագետ, քաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Ծննդյան օր հուլիսի 22, 1969(1969-07-22) (54 տարեկան)
Ծննդավայր Կոզելսկ, Կալուգայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսաստան
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Ալեքսանդր Նևսկու շքանշան (Ռուսաստան) Պատվո շքանշան Բարեկամության շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ «Ի հիշատակ Սանկտ Պետերբուրգի 300-ամյակին» մեդալ «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալ
Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ
Medal "For Labour Valour" Մեդալ «Ղրիմը վերադարձնելու համար»
Ռուսաստանի Դաշնության վաստակավոր տնտեսագետ
և Medal for Participation in Victory Day Military Parade

Կենսագրություն խմբագրել

Տատյանա Վիկտորի Շևցովան ծնվել է 1969 թվականի հուլիսի 22-ին  Կալուգայի մարզի Կոզելսեկե քաղաքում։ Հայրը  զինծառայող էր։ 1991 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանը։

2004 թվականի նոյեմբերից մինչև 2010 թվականի մայիսը եղել է Դաշնային հարկային ծառայության ղեկավարի տեղակալ (Անատոլի Սերդյուկով)։ 2009 թ.-ին շնորհվել է դասային աստիճան՝ Ռուսաստանի Դաշնության 2-րդ դասի գործող պետական խորհրդական։

2010 թվականի մայիսին նշանակվել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի խորհրդական։

2010 թ.-ի օգոստոսի 4-ին, Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրով Տատյանա Վիկտորի Շևցովան նշանակվել է  Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ։ Վերահսկում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի  կազմակերպության ֆինանսական ապահովման հարցերը։ Նրա ենթակայության տակ են գտնվում ֆինանսական ապահովման, ֆինանսական պլանավորման, սոցիալական երաշխիքների, տնտեսական վերլուծության և կանխատեսման վարչությունները, Ռուսաստանի ՊՆ պետական պաշտպանական ֆինանսական պատվերի մոնիտորինգը։

2011 թվականին շնորհվել է դաշնային պետական ծառայողի  բարձրագույն դասային աստիճան՝  Ռուսաստանի Դաշնության 1-ին դասի պետական խորհրդական։

Ամուսնացած է։ Ամուսինը նախկին զինծառայող է։ Ունի երկու որդի։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան
  • «Ալեքսանդր Նևսկի» շքանշան (2017 թ.),  երկրի պաշտպանունակության ամրապնդման ծառայությունների և ծառայողական գործունեության բարձր անհատական ցուցանիշների համար[2]
  • «Պատվո շքանշան» (2007 թ.)
  • «Բարեկամության շքանշան»
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի II աստիճանի մեդալակիր
  • «Սանկտ Պետերբուրգի 300-ամյակին նվիրված» մեդալ
  • Մեդալ  «Մարտական համագործակցության ամրապնդման համար»
  • «Հաղթանակի օրվա զորահանդեսի մասնակցության համար» շքանշան
  • «Աշխատանքային արիության» շքանշան
  • «Ղրիմի վերադարձի համար» շքանշան
  • «Գեներալ-գնդապետ  Դուտով» շքանշան՝ մարտական համագործակցության համար
  • «Պետական համակարգի տեղեկատվության պաշտպանության ամրապնդման համար» II աստիճանի շքանշանով
  • «Նիկոլայ Հրաշագործի» շքանշան
  • Հոբելյանական մեդալ  «Կալուգայի մարզի 65 ամյակ» (2009 թ.)
  • Ռուսաստանի Դաշնության 1-ին դասի պետական խորհրդական (2011 թ.)
  • Ռուսաստանի Դաշնության վաստակավոր տնտեսագետ (2006 թ.)
  • Տնտեսական գիտությունների թեկնածու
  • Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի դաշնային Ժողովի պատվոգիր (2006 թ.)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել