Տատյանա Միքայելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միքայելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տատյանա Գրիգորևնա Միքայելյան (1955 դեկտեմբերի 7, Նովո-Տրոյիցկ, Ալմենտևսկի շրջան, Թաթարական ԻԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր[2], ազգությամբ ռուս[3]։
Տատյանա Միքայելյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 7, 1955 (69 տարեկան) |
Ծննդավայր | Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Աշխատատու | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Բարգավաճ Հայաստան |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1955 թվականի դեկտեմբերի 7-ին[2] Թաթարական ԻԽՍՀ-ում[1]։ 1976 թվականին ամուսնացել է և տեղափոխվել Գյումրի։
Կրթություն
խմբագրելՏատյանա Միքայելյանը 1974 թվականին ավարտել է Կազանի թիվ 40 արհեստագործական ուսումնարանը, 1985 թվականին՝ Մ.Գ.Թումանյանի անվան գյուղատնտեսական սովխոզի տեխնիկումը[2]։
Աշխատանքային գործունեությունը նախքան ՀՀ ԱԺ պատգամավոր դառնալը
խմբագրելՀամաձայն ՀՀ Ազգային ժողովի կայքի հրապարակման՝ Տատյանա Միքայելյանը 1974-1976 թվականներին աշխատել է Նաբերեժնիե-Չելնի քաղաքի առևտրի վարչության կենցաղային թիվ 5 և 9 խանութների վաճառող։ 1976-1978 թվականներին եղել է ՀԽՍՀ Լենինական քաղաքի Գյուղշին վարչության մեքենագրուհի, 1978-1979 թվականներին՝ Լենինականի «Շինվերանորոգում» տրեստի թիվ 1 շինարարական կազմակերպության ավագ հաշվապահ, 1981-1986 թվականներին՝ Լենինականի պետական բանկի ավագ հաշվապահ, 1986-1988 թվականներին՝ գործառնական բաժնի հետգործառնական ավագ տեսուչ, 1988-1991 թվականներին՝ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ գլխավոր հաշվապահի տեղակալ։ 1991-2000 թվականներին՝ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ գլխավոր հաշվապահ, 2000-2009 թվականներին՝ «Ինեկոբանկ» ՓԲԸ «Գյումրի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ, 2009-2014 թվականներին՝ «Ինեկոբանկ» ՓԲԸ գլխամասի վարկերի ձեւակերպման գլխավոր մասնագետ, 2014-2017 թվականներին՝ «Ինեկոբանկ» ՓԲԸ «Գյումրի» մասնաճյուղի գլխավոր մասնագետ[2][4]։
Կուսակցական գործունեություն
խմբագրելՏատյանա Միքայելյանը հանդիսանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ[2][3]։
Քաղաքական գործունեություն
խմբագրել2017 թվականի ապրիլի 2-ին ԲՀԿ կուսակցության աընտրացուցակով որպես ազգային փոքրամասնություն հանդիսացող ռուսների ներկայացուցիչ, Տատյանա Միքայելյանը Շիրակի մարզից ընտրվել է Հայաստանի Ազգային Ժողովի 6-րդ գումարման պատգամավոր[3][4]։ Հանդիսանում է Հայաստանի Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[2]։
Համաձայն մամուլի հրապարակումների՝ Տատյանա Միքայելյանը հանդիսանում է Հայաստանի Ազգային ժողովի պասիվ պատգամավորներից[5][6]։
2012 թվականին «Արմլուր․ամ» կայքին տված հարցազրույցի ժամանակ Տատյանա Միքայելյանը հայտարարել է, որ ինքը քաղաքական հարցերի չի ցանկանում պատասխանել, կողմ է արտահայտվել Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը[7]՝ ասելով, որ այն Հայաստանին կտա «զարգացում բոլոր ուղղություններով»[5]։ Լրագրողի այն հարցին, թե որպես պատգամավոր ինչ աշխատանք է կատարել, Տատյանա Միքայելյանը պատասխանել է, որ դիմել է կրթության և գիտության նախարարին, մշակույթի նախարարին, երկու անգամ արդեն եղել է Մոսկվայում[5]։
Ընտանիք
խմբագրելՏատյանա Միքայելյանը, ամուսնանալով, 1976 թվականին Կազան քաղաքից տեղափոխվել է Գյումրի։ Ունի երկու զավակ՝ տղա և աղջիկ[2][3]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Ռուսական համայնքի ներկայացուցիչ Տատյանա Միքայելյանը պատգամավորական մանդատ կստանա Արխիվացված 2017-04-15 Wayback Machine (հայ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Տատյանա Գրիգորևնա Միքայելյան
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Գյումրին Ազգային ժողով կուղարկի նաև իր 41 տարվա ռուս հարսին», aravot.am։
- ↑ 4,0 4,1 Աժ-ն կունենա 105 պատգամավոր. 6-ը՝ Շիրակի մարզից
- ↑ 5,0 5,1 5,2 «Ծպտյալ պատգամավորները. Տատյանա Միքայելյան», armlur.am։
- ↑ «Ծպտուն չհանող պատգամավորները քաղաքականությունից բան չեն հասկանում», armlur.am։
- ↑ “Люди, которые едут на заработки в Россию, должны владеть русским языком, иметь знания по русской культуре и истории”, nv.am․(ռուս.)