Տատյանա Հակոբյան
խորհրդային հայ դերասանուհի, ռեժիսոր և նկարիչ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տատյանա Իվանի Հակոբյան (փետրվարի 7, 1929, Սալոնիկ, Հունաստան), խորհրդային հայ դերասանուհի, ռեժիսոր և նկարիչ։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ։
Տատյանա Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 7, 1929 (95 տարեկան) |
Ծննդավայր | Սալոնիկ, Հունաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1952) |
Քաղաքացիություն | Հունաստան, ԽՍՀՄ և ԱՄՆ |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, թատերական ռեժիսոր և նկարչուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՏատյանա Հակոբյանը ծնվել է 1929 թվականի փետրվարի 7-ին Հունաստանի Սալոնիկ քաղաքում[1]։
Միջնակարգ կրթությունն ստացել է Սալոնիկում։ 1946 թվականին հայրենադարձվել է Խորհրդային Հայաստան[1]։
1952 թվականին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը և նույն թվականին ընդունվել է Երևանի Գ․ Սունդուկյանի անվան դրամատիկական ակադեմիական թատրոն։ 1981 թվականին արտագաղթել է Միացյալ Նահանգներ, որտեղ շարունակել է աշխատել որպես դերասանուհի և ռեժիսոր[1]։
Ցուցահանդեսներ է ունեցել ԱՄՆ-ում, Հայաստանում և Հունաստանում[1]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1970 | Միջնորդ հայրը | Թագուհի |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Татьяна Акопян». Кино-Театр.РУ. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.