Տատյանա Վիկտորովնա Դենիսովա (ուկրաիներեն՝ Тетя́на Ві́кторівна Дени́сова, փետրվարի 11, 1980(1980-02-11), Կալինինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի խորեոգրաֆ, «JB ballet» խմբի հիմնադիր-տնօրեն, Գերմանիա, որտեղ պարում են միայն Ուկրաինացի մասնակիցները[1]։ Ուկրաինայի «Танцюють всі!» «Պարում են բոլորը» ծրագրի ժյուրիի անդամ։ Ապրում է Քյոլնում, Գերմանիա։

Տատյանա Դենիսովա
ուկրաիներեն՝ Тетяна Вікторівна Денисова
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 11, 1980(1980-02-11) (44 տարեկան)
ԾննդավայրԿալինինգրադի մարզ, ՌԽՖՍՀ
ՔաղաքացիությունՈւկրաինա
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունԱ. Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա
Մասնագիտությունխորեոգրոֆ
ԱշխատավայրԿիև, Ուկրաինա, Քյոլն, Գերմանիա
ԱմուսինԱլեքսանդր Կրիվոշապկո (2011 թ.)
 Tetyana Denisova Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Տատյանա Դենիսովան ծնվել է Կալինինգրադի մարզում, նավաստիի և մանկապարտեզի դաստիարակի ընտանիքում։ Երկու տարեկանում տեղափոխվել է Սևաստոպոլ, նրա հոր աշխատանքի պատճառով։ Տատյանան զբաղվել է մարմնամարզությամբ։ 10 տարեկանից սկսեց զբաղվել պարով։ Հետևաբար, անցնելով ընտրությունը (30 մարդկանց միջև), մտավ Լենինգրադի Պարարվեստի Դպրոց սովորելու։ Սակայն ընտանեկան հիմնախնդիրների պատճառով, չի ավարտել Լենինգրադի Պարարվեստի Դպրոցը։ Ավելի ուշ աշխատել է КНУКіМ-ում, որտեղ հավաքել է իր սեփական խումբը, որտեղ եղել է խմբի խորեոգրաֆ և պարուհի։ Այդ ժամանակ նա եղել է 21 տարեկան[2]։

Շուրջ 3 տարի աշխատել է Կիևում որպես բալետի խորեոգրաֆ։ Դրան զուգահեռ, դասավանդել է կիևյան էստրադային-կրկեսային քոլեջում։ Հենց այստեղ են նրան նկատել օտարերկյա գործակալները և երկար ժամանակ նրան աշխատանք են առաջարկել։ Վերջապես, Տատյանան համաձայնվում է, և տեղափոխվում Գերմանիա։ Մայիսի 18-ին, 2011 թվականին ամուսնացել է Ալեքսանդր Կրիվոշապկոի հետ, սակայն հետո ամուսնալուծվել են։ 2009 թվականից մասնակցել է ուկրաինական պարային «Танцюють всі!» «Պարում են բոլորը»-2 նախագծին որպես խորեոգրաֆ և ժյուրի։ 2010 թվականից եղել է նախագծի ժյուրիի անդամ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Татьяна Денисова — Звёздное досье // LIVEstory (рос.
  2. «Тетяна Денисова: «За кордоном на мене чекають роками…» — Сім'я і дім». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 14-ին.

Տատյանա Դենիսովան էջերում

խմբագրել