Տատյանա Գիգել (ռուս.՝ Татья́на Анато́льевна Ги́гель, փետրվարի 27, 1960(1960-02-27), Uymen, Չոյսկի շրջան, Gorno-Altai Autonomous Oblast, Ալթայի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս տնտեսագետ և պետական գործիչ։ Դաշնության խորհրդում Ալթայի Հանրապետության ներկայացուցիչը օրենսդիր իշխանության մարմիններից։ Ագրարային-պարենային քաղաքականության և բնօգտագործման Ֆեդերացիայի խորհրդի անդամ։

Տատյանա Գիգել
 
Կուսակցություն՝ Միասնական Ռուսաստան
Կրթություն՝ Սիբիրի պետական տեխնոլոգիական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և պետական գործիչ
Ծննդյան օր փետրվարի 27, 1960(1960-02-27) (64 տարեկան)
Ծննդավայր Uymen, Չոյսկի շրջան, Gorno-Altai Autonomous Oblast, Ալթայի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ

Կենսագրություն խմբագրել

Տատյանա Գիգելը ծնվել է 1960 թվականի փետրվարի 27-ին Գորն Ալթայի ինքնավար մարզի Ույմեն գյուղում։ 1980 թվականից աշխատել է Կարակոկշինի անտառտնտեսության նորմավորող։ 1982-1987 թվականներին սովորել է Կրասնոյարսկի Սիբիրյան տեխնոլոգիական ինստիտուտում՝ ստանալով ինժեներ-տնտեսագետի մասնագիտություն[1]։

1983-2000 թվականներին աշխատել է որպես աշխատանքի նորմավորման ինժեներ, պլանա-տնտեսական բաժնի պետ և Կարակոկշինի անձնական օժանդակ տնտեսության գլխավոր հաշվապահ, Չոյսկի անտառտնտեսության գլխավոր հաշվապահ։ 2000 թվականի սեպտեմբերից մինչև 2006 թվականը Տատյանա Գիգելը ղեկավարում էր Չոյի անտառային տնտեսությունը[1]։

Քաղաքական գործունեություն խմբագրել

2006, 2010 և 2014 թվականներին վերընտրվել Է հանրապետության խորհրդարանում։ Ազգային ժողովում զբաղեցրել Է նախագահի տեղակալի պաշտոնը։ Եղել է բյուջեի և հարկային քաղաքականության կոմիտեի անդամ[1]։

2014 թվականի սեպտեմբերի 30-ից Տատյանա Գիգելը Դաշնության խորհրդին է հանձնվել Ալթայի Հանրապետության Պետական ժողովի կողմից։ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատում ընդգրկված է ագրարային-պարենային քաղաքականության և բնօգտագործման կոմիտեի կազմում[1]։

2019 թվականի սեպտեմբերի 8-ին ընտրվել է Ալթայի Հանրապետության յոթերորդ գումարման Պետական ժողով և 2019 թվականի հոկտեմբերի 1-ին Ալթայի Հանրապետության պետական իշխանության օրենսդիր մարմնի կողմից օժտվել է Դաշնության խորհրդի անդամի լիազորություններով[2]։

Պարգևներ խմբագրել

  • Բարեկամության շքանշան (2019 թվականի սեպտեմբերի 19), խորհրդարանականության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, ակտիվ օրինաստեղծ գործունեության և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[3]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան
  • Ալթայի Հանրապետության վաստակավոր տնտեսագետ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Гигель Татьяна Анатольевна» (ռուսերեն). Государственное Собрание — Эл Курултай Республики Алтай. 2017 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.
  2. https://www.altai-republic.ru/upload/iblock/cb9/kurultay-1-9-2019.PDF
  3. Указ Президента Российской Федерации от 19.09.2019 года № 459 «О награждении государственными наградами Российской Федерации»

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տատյանա Գիգել» հոդվածին։