Տավուշի հրետանային կամավորական ջոկատ

Տավուշի հրետանային կամավորական ջոկատ, Արցախյան առաջին պատերազմի ընթացքում Շամշադինի շրջանում տեղի ունեցած մարտերին մասնակցած ռազմական կազմավորում։ Ձևավորվել է 1989 թվականին Տավուշի շրջանում տեղակայված հակակարկտային հրանոթների հրետանավորներից։ Ունեցել է շտաբ և հենակետեր Վերին Կարմիրաղբյուր (հրամանատար՝ Հ. Միրցախանյան), Նավուր (Մ. Նիգոյան), Չինչին (Ա. Պետրոսյան), Պառավաքար (Խ. Բուլղադարյան) գյուղերում։ 1989-1994 թթ. մասնակցել է շրջանի ինքնապաշտպանական մարտերին՝ օգտագործելով հակակարտային հրանոթներ։ Ընդհանուր հրամանատար՝ Մ. Նիգոյան, շտաբի պետ՝ Շ. Գաբրիելյան։ Ջոկատից զոհվել է 5 ազատամարտիկ։

Տավուշի հրետանային կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Ստեղծվեց1989
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1993

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Լավրենտի Միրզոյան, Տավուշ, Երևան, «Ասողիկ», 2010 — 152, էջեր 152 — 856 էջ։