Տասներեքերորդ թաղամաս։ Վերջնագիր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Տասներեքերորդ թաղամաս։ Ուլտիմատում» (ֆր.՝ Banlieue 13 Ultimatum) ֆրանսիական գեղարվեստական ֆիլմ՝ ռեժիսոր Պատրիկ Ալեսսանդրեն։ Ֆրանսիայում պրեմիերան տեղի է ունեցել 2009 թվականի փետրվարի 18-ին։
Տասներեքերորդ թաղամաս. Ուլտիմատում ֆր.՝ Banlieue 13 : Ultimatum | |
---|---|
Պատրաստ ե՞ս թարմացված տարբերակին | |
Երկիր | Ֆրանսիա |
Ժանր | մարտաֆիլմ, մարտարվեստի մասին ֆիլմ, թրիլեր, ֆանտաստիկ ֆիլմ և քրեական ֆիլմ |
Թեմա | կազմակերպված հանցագործություն |
Թվական | 2009 |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Patrick Alessandrin? |
Պրոդյուսեր | Լյուկ Բեսոն |
Սցենարի հեղինակ | Լյուկ Բեսոն |
Դերակատարներ | Դավիդ Բելլ, Սիրիլ Ռաֆայելլի, La Fouine?, Դանիել Դյուվալ, Էլոդի Յունգ, Ֆրենսիս Քոֆինե, Ֆրանսուա Բյուրելու, Ֆրանս Բուայե, Ֆրեդերիկ Շու, James Deano?, Laurent Saint-Gérard?, Lise Lamétrie?, MC Jean Gab'1?, Մուսա Մաասկրի, Ֆիլիպ Տորետոն, Pierre-Marie Mosconi?, Rim'K?, Salvatore Rombi?, Sophie Ducasse?, Thierry Redler? և Քսավիե դե Գիլեբոն |
Օպերատոր | Jean-François Hensgens? |
Երաժշտություն | Charlie Nguyen Kim? և Trak Invaders? |
Մոնտաժ | Ջուլիեն Ռեյ |
Պատմվածքի վայր | Փարիզ |
Նկարահանման վայր | Փարիզ |
Կինոընկերություն | EuropaCorp և Canal+ |
Տևողություն | 101 րոպե |
Նախորդ | Տասներեքերորդ թաղամաս |
Պաշտոնական կայքէջ |
Սյուժե
խմբագրել2013 թվական. առաջին մասի իրադարձություններից հետո անցել է երեք տարի։ Կառավարությունն այդպես էլ չի իրականացրել պատի հեռացման խոստումները։ Ընդհակառակը, խղճուկ արվարձանը մայրաքաղաքից առանձնացնող պատը ավելացել է, բարձրացել և ավելի շատ թաղամասեր է սահմանազատում քաղաքակրթությունից։ Պատի մյուս կողմում իշխում են հինգ ավազակախմբեր, որոնք վերահսկում են էթնիկ շրջանները։ Հանցագրծությունները կրկնապատկվել են։ Նույնիսկ երեխաները զենքը ձեռքներին թմրանյութ են վաճառում։ Կառավարությունը ավելի քան երբևէ հետաքրքրված է «խնդրի կարգավորմամբ», և հետախուզական ծառայությունները անկարգություններ են հրահրում։ Լեյտոն և Դամյենը ստիպված են լինում նորից միավորել ջանքերը, որպեսզի Փարիզը փրկեն քաոսից։
Դերերում
խմբագրել- Դավիդ Բելլ - Լեյտո
- Սիրիլ Ռաֆաելլի - Դամյեն
- La Fouine - Ալի-Կ
- MC Jean Gab'1 - Մոլկո
- Ջեյմս Դեանո - Կարլոս-Սկինհեդ
- Էլոդի Յունգ - Տաո
- Ֆաբրիո Ֆելցինգեր - Մոնտանա
Գաղտնի տեսարան
խմբագրելԵրկու րոպե տասը վայրկյան տիտրերից հետ երևում է փոքր գաղտնի տեսարան։ Սեղանի մոտ նստած են հանրապետության նախագահը, Լեյտոն, Դամյենը և 13-րդ թաղամասի հանցագործ խմբավորումների առաջնորդները։ Նախագահը նրանց գլանակներ է հյուրասիրում և հարցնում 13-րդ թաղամասի խոստացված վերակառուցման մասին։
Շարունակությունը
խմբագրելԾրագրվում էր հաջորդը նկարահանել Տասներերքերորդ թաղամաս. Ցուրտ քառակուսի ֆիլմը։ Սակայն ավելի ուշ աշխարհին ներկայացվեց ուրիշ նախագիծ՝ «Աղյուսե առանձնատուն» (անգլ. Brick Mansions)։ Ֆիլմը առաջին մասի վերաէկրանավորումն է։ Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2013 թվականի ապրիլի 30-ին։ Նախկինի պես Լեյտոյի դերը խաղում է Դավիդ Բելը, իսկ Դամյենինը՝ Պոլ Ուոքերը։
Ֆիլմն էկրան է բարձրացել 2014 թվականի մայիսի 1-ին՝ ի հիշատակ 2013 թվականի աշնանը Պոլ Ուոքերի ողբերգական մահվան հետ։
Դիտել նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Ֆիլմի պաշտոնական կայքը Արխիվացված 2019-09-07 Wayback Machine