Դանիել Դյուվալ

ֆրանսիացի դերասան և կինոռեժիսոր

Դանիել Դյուվալ (նոյեմբերի 28, 1944(1944-11-28)[1][2][3][…], Վիտրի սյուր Սեն, Սենա[4] - հոկտեմբերի 9, 2013(2013-10-09)[4][5], Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ[4]), ֆրանսիացի դերասան, ռեժիսոր և սցենարիստ։

Դանիել Դյուվալ
ֆր.՝ Daniel Duval
Ծնվել էնոյեմբերի 28, 1944(1944-11-28)[1][2][3][…]
ԾննդավայրՎիտրի սյուր Սեն, Սենա[4]
Մահացել էհոկտեմբերի 9, 2013(2013-10-09)[4][5] (68 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 10-րդ շրջան, Փարիզ[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտացումդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
ԱմուսինԱննա Կարինա[6]
IMDbID ID 0244999

Կենսագրություն խմբագրել

Ունեցել է ծանր մանկություն։ Դեռահաս տարիքում սովորել է առևտրի արհեստը։ Նա աշխատել է որպես ատաղձագործ, հիվանդացել է և հայտնվել հիվանդանոցում, որտեղ գտել է իր իսկական կոչումը։ Նույն պալատում է պառկած եղել Le Jour du Seigneur կրոնական ծրագրի պրոդյուսերի հետ, ով խրախուսում է նրան գալ և աշխատել հեռուստատեսությունում։

Դեբյուտել է La Ville-Bidon (1973) դրամայում։ Ֆիլմերում ակտիվորեն սկսել է աշխատել 1974 թվականից։ Համարվում է Ֆրանսիայի ամենաշատ նկարահանված դերասաններից մեկը։

Աշխատել է հայտնի կինոռեժիսորներ՝ Բերտրան Տավեռնյեի, Միքայել Խանեկեի, Ֆրանսուա Օզոնի, Ալեն Կորնոյի, Օլիվիե Մարշալի և այլոնց հետ։

Իր կարիերայում խաղացել է ավելի քան 78 ֆիլմերում։ 1978-1983 թվականներին ամուսնացած է եղել Աննա Կարինի հետ։

Մրցանակներ խմբագրել

Ռեժիսոր խմբագրել

  • 2006, Շատրվանային գրիչների ժամանակը
  • 1981, Չափազանց ուժեղ սեր
  • 1979, Հնարք
  • 1976, Ամրոցների ստվերը

Սցենարիստ խմբագրել

  • 2006, Շատրվանային գրիչների ժամանակը
  • 1981, Չափազանց ուժեղ սեր
  • 1979, Հնարք
  • 1976, Ամրոցների ստվերը

Ընտրված Կինեմատոգրաֆիա խմբագրել

  • 2011, Անձեռնմխելիները, Կրիստո
  • 2011, Հանդիպման երեկոն
  • 2010, Պատահական սիրավեպ
  • 2009, Ինչպես նկարել գեղեցիկ շրջան, Պաուլ
  • 2009, Ազատ օրեր!, Սեգալ
  • 2009, 13 շրջան՝ վերջնագիր, Վալտեր Գասսման
  • 2007, Երեք ընկերներ
  • 2007, Նպարավաճառի տղան
  • 2007, Վճարել 2, Մ. Էյզենբերգ
  • 2007, Երկրորդ շունչը, Վենտուրա Ռիչչի
  • 2006, Ժան դե Լանֆոնտեն, ճակատագրի զանգը
  • 2006, Շատրվանային գրիչների ժամանակը
  • 2005, Шестерёнки (հեռուստասերիալ)
  • 2005, Բաժանման ժամանակը, Ռոմենի հայրը
  • 2004, Թաքնված, Պիեռ
  • 2004, Օրֆևրի ամբարտակ, 36, Էդդի Վելանս
  • 2003, Վճարել, Այզենբերգ
  • 2003, Գայլերի ժամանակը, Ժորժ
  • 2002, Քեոփսի կշիռը, Մանյու
  • 1999, Քամինը քիշերը, Սերժ
  • 1998, Չեմ կարող մերժել
  • 1996, Կգա ձյուն ամանորին?
  • 1996, Սեր գումարած...
  • 1993, Նեֆերտիտի, Մոնկուտուրի քահանա
  • 1990, Սթեն ցուցահանդեսիստ
  • 1989-2007, Հանձնակատար Նավարրո, էպիզոդ
  • 1985, Գայլերի կողքին
  • 1984, Հետախույզ
  • 1982, Շռամով դեմքը (կարճամետրաժ)
  • 1981, Հանցնագործները գիշերը, Տոնի Վերոնեզե
  • 1979, Հնարք, Ժերար
  • 1978, Վերջին ռոմանտիկ սիրեկանը
  • 1975, Թող սկսվի տոնը
  • 1975, Ագրեսիայի գործողություն, բայկեր

Ծանոթագրություններ խմբագրել