Տապակած պիցցա
Տապակած պիցցա, պիցցայի տեսակ, որը պատրաստվում է այլ խոհարարական տեխնոլոգիայով։ Սովորական պատրաստման փոխարեն մթերքը տապակվում է։ Պիցցայի պատրաստման այս ձևը հայտնի է Իտալիայում և Շոտլանդիայում, սակայն շոտլանդական և իտալական տեսակների միջև կան բազմաթիվ տարբերություններ։
Տապակած պիցցա | |
Իտալիա | |
Տեսակ | պիցցայի ոճ |
Ենթատեսակ | պիցցա և երկար տապակված սնունդ |
Առաջացման երկիր | Շոտլանդիա |
Deep-fried pizza Վիքիպահեստում |
Իտալիա
խմբագրելԻտալիական pizza fritta ուտեստն առաջացել է Նեապոլում։ Պատրաստման սկզբում խմորը տապակվում է, ապա լցոնվում է պանրով, մսով և, որոշ դեպքերում՝ կանաչիով։ Այլ տարբերակ է նաև բաղադրիչները շերտով ծածկելը, ինչպես արվում է calzone պատրաստելիս, որն այնուհետև տապակվում է։ Այս տարատեսակը կոչվում է panzerotto։ Տապակելը հնարավորություն է տալիս պիցցան պատրաստել առանց վառարանի։ Դա կիրառվում է փողոցային տաղավարներում, որտեղ հնոց տեխնիկապես հնարավոր չէ տրամադրել։
Շոտլանդիա
խմբագրելԱյս պիցցան հասանելի է երկրի բազմաթիվ խանութներում[1]։ Այն սառեցված կամ արդեն վառարանում պատրաստված ուտեստ է՝ հաստ խմորով՝ վրան ավելացրած մյուս բաղադրիչները։ Ապա այն տապակվում է։ Այս ուտեստը կարող է մատուցվել և՛ ամբողջական, և՛ կտորներով, ֆրիի հետ կամ առանց դրա։ Էդինբուրգում և նրա հարակից տարածքներում պիցցայի հետ մատուցվում է աղ և քացախ, կամ դրանցից պատրաստված սոուս։ Հաճախ նաև մատուցվում է ֆրիի հետ[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Owen, James (2004 թ․ դեկտեմբերի 28). «Deep-Fried Candy Bars: Scotland's Worst Food?».
- ↑ Rimmer, Simon. «Sunday Brunch: Pizza Crunch Recipe». Channel 4. էջ B1. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 18-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տապակած պիցցա կատեգորիայում։ |