Տապակած կանաչ լոլիկներ «Կիսակայարան» սրճարանում

Տապակած կանաչ լոլիկներ «Կիսակայարան» սրճարանում (անգլ.՝ Fried Green Tomatoes at the Whistle Stop Cafe), Ֆեննի Ֆլեգի վեպը, որը անգլերենով հրատարակվել է1987 թվականին։

Տապակած կանաչ լոլիկներ «Կիսակայարան» սրճարանում
անգլ.՝ Fried Green Tomatoes at the Whistle Stop Cafe
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմական գեղարվեստական գրականություն և ռոմանտիկ գեղարվեստական գրականություն
Ձևվեպ
ՀեղինակՖենի Ֆլեգ
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
ՏեսարանԱլաբամա
ՀրատարակչությունRandom House
Հրատարակվել էօգոստոսի 12, 1987

Սյուժե խմբագրել

1985 թվականին Բիրմինգհեմում տնային տնտեսուհի Էվելին Քոուչը (անգլ.՝ Evelyn Couch) ստիպված էր այցելել իր սկեսուրին ծերանոցում։ Նրանց հարաբերությունները լարված են, և Էվելինը, փորձելով խուսափել նրանից, հանդիպում է ծերանոցում ապրող մեկ այլ կնոջ, որի անունը Նիննի Թրեդգուդ է (անգլ.՝ Ninny Threadgoode): Նա սկսում է Էվելինին պատմել իր կյանքի պատմությունը Ալաբամայի խորքերում գտնվող Կիսակայարան քաղաքից (անգլ.՝ Whistle Stop)՝ սկսելով 1920-ականներից։

Էվելինը ծանր է տանում միջին տարիքի ճգնաժամը, նրա երեխաները մեծացել են ու ընտանիք կազմել, ամուսնու հետ հարաբերությունները բարենպաստ չեն, նրան տանջում են միայնության ու մահվան մասին մտքերը։ Նրա՝ երբեմնի հարթ ու անթերի կյանքը կորցրել է իմաստը։ Էվելին Քոուչը 48 տարեկանում դադարել է հետևել իրեն, շոկոլադե բատոնչիկներ ուտելը դարձել է դեպրեսիայի դեմ միակ դեղորայքը։ Նիննին հեշտ կյանք չի ունեցել, նա վաղ տարիքում կորցրել է ծնողներին, վաղ այրիացել է, նրա միակ որդին ծնվել է թերի ու նույնպես չի ապրել մինչև ծերություն։ Չնայած դրան՝ Նիննին անգամ 86 տարեկանում չի կորցրել կյանքի հանդեպ սերը, նա այնքան լի է կյանքով, որ իրեն այցելող Էվելինն սկսում է տեսնել սեփական դժբախտություններն ու տխրությունները այլ տեսանկյունից։

Աստիճանաբար ծերանոց գնալու նպատակը սկեսուրը չի դառնում, այլ Նիննիի ու իր շրջապատի պատմությունները։ Կանայք դառնում են ընկերուհիներ։ Մարդիկ, որոնց մասին պատմում է Նիննին, սկսում են Էվելինի համար մեծ նշանակություն ունենալ, նա հաճախ մտածում է նրանց մասին, նրանք սկսում են լցնել Էվելինի շուրջ ձևավորված դատարկությունը։ Էվելին Քոուչը փոխում է իր վերաբերմունքը ապագայի նկատմամբ, քանի որ ավագ ընկերուհին հիշեցնում է, որ կյանքն առջևում է։

Գիրքը գրված է յուրահատուկ կերպով, ընթերցողին առաջարկվում է հետևել գործողություններին տարբեր տեսանկյուններից։ Հեղինակը հավատարիմ չի մնում ժամանակագրական շարունակականությանը, դեպքերի մասին պատմում է այնպես, ինչպես դա սովորաբար լինում է զրույցների ժամանակ, երբ շարադրում են այն դրվագը, որի մասին հիշատակվում է տվյալ պահին։ Կիսակայարանի կյանքի նկարագրությանը որոշակի վավերագրականություն են տալիս «Կիսակայարանի տեղեկագրի» հատվածները։ Գրքի վերջում ընթերցողին առաջարկվում է մի քանի ուտեստի պատրաստման բաղադրատոմս, որոնք վաղուց ի վեր մատուցում էին «Կիսակայարան» սրճարանում։

Ընդունելություն խմբագրել

Վեպն արագ դարձել է բեսթսելլեր։ «New York Times»-ի բեսթսելլերների ցանկում այն գտնվել է 36 շաբաթ։ «Տապակած կանաչ լոլիկները…» բարենպաստ ընդունվեցին քննադատների կողմից ու Հարփըր Լիի կողմից դրական արձագանքի արժանացան[1]։

1991 թվականին թողարկվել է վեպի էկրանավորումը՝ «Տապակած կանաչ լոլիկներ» ֆիլմը, որտեղ Էվելին Քոուչի դերում հանդես է եկել Քեթի Բեյթսը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Fried Green Tomatoes at the Whistle Stop Cafe». Random House. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 10-ին.