Տաշաուլովո

գյուղ Ռուսաստանում

Տաշաուլովո (ռուս.՝ Ташаулово, բաշկիրերեն՝ Ташауыл), գյուղ Ռուսաստանի Բաշկորտոստան հանրապետության Սալավատսկի շրջանի կազմում։

Գյուղ
Տաշաուլովո
ռուս.՝ Ташаулово
բաշկիրերեն՝ Ташауыл
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵրկրամասԲաշկորտոստան
ՇրջանՍալավատսկի շրջան
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն217 մարդ (2009)
Ազգային կազմբաշկիրներ
Ժամային գոտիUTC+6
Փոստային դասիչ452494
ՍՎՏԲՀԴ80247855005
Տաշաուլովո (Ռուսաստան)##
Տաշաուլովո (Ռուսաստան)
Տաշաուլովո (Բաշկորտոստան)##
Տաշաուլովո (Բաշկորտոստան)

Բնակչությունը 2009 թվականին գրանցված տվյալներով կազմել է 217 մարդ։

Պատմություն խմբագրել

Հիմնադրվել է 18-րդ դարի 2-րդ կեսին Մուրզալարսկի բաշկիրների կողմից Սիբիրյան դարուգայի ինքնուրույն հողատարածքների վրա։ Տաշաուլովո գյուղը կոչվել է Տաշևո, Տակաևո։ 1795 թվականին այն բաղկացած է եղել ընդամենը 12 տնտեսությունից, որտեղ ապրել է 54 մարդ։ 1816 թվականին 13 տնտեսությունում գրանցված է եղել 74 տղամարդ, որոնցից երկուսը մի քանի կին են ունեցել։ Նրա բնակիչներից մեկը՝ 1779 թվականին ծնված Սեսյանբայ Սալիմովը, չի վերադարձել 1812 թվականի պատերազմից։ Ունեցել է եղբայրներ՝ Կուսարբայը (որդիները՝ Կուսկարբայ, Կինզեբուլատ) և Իշմուրատը (որդին՝ Իշնիյազը)։

1834 թվականին գյուղում ապրել են 90, 1859 թվականին՝ 89, 1920 թվականին՝ 419 բաշկիրներ։ Գյուղը գտնվել է Ուֆա քաղաքից 165 մղոն հեռավորության վրա, վարելահողը՝ լեռան ստորոտում։ Զբաղվել են դաշտային ցանքով, ցանել են աշորա, վարսակ, ցորեն։ 1842 թվականին 81 հոգու համար ցանվել է 17 քառորդ ձմեռային և 97 քառորդ գարնանացան հացահատիկ։ Տնկվել է 2 քառորդ կարտոֆիլ։ 16 տնտեսության համար եղել է 51 ձի, 62 կով, 23 ոչխար, 31 այծ։ Բնակիցչներից մեկն ունեցել է 2 մեղվի փեթակ։

Մինչև 2008 թվականը գյուղը ընդգրկված է եղել Ուրմանտաուի գյուղական խորհրդի կազմում[1]։

Ազգային կազմ խմբագրել

  • 2002 թվականի մարդահամարի համաձայն գյուղում գերակշռող ազգությունը բաշկիրներն են (97%)։

Աշխարհագրական դիրք խմբագրել

  • Գտնվում է Յուրյուզան գետի աջ ափին։

Հեռավորությունը՝

  • Շրջկենտրոն (Մալոյազ)՝ 63 կմ,
  • Գյուղական խորհրդի կենտրոն (Տայմեևո)՝ 17 կմ,
  • Մոտակա երկաթուղային կայարան (Կրոպաչևո)՝ 92 կմ։

Նշանավոր մարդիկ խմբագրել

Բնակչություն խմբագրել

Բնակչության թվաքանակը
2002[4]2009[4]2010[5]
252217187

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Закон Республики Башкортостан от 19.11.2008 № 49-з «Об изменениях в административно-территориальном устройстве Республики Башкортостан в связи с объединением отдельных сельсоветов и передачей населённых пунктов»
  2. Ямалеев Памир Камалетдинович // Башкирская энциклопедия
  3. Всероссийские соревнования по биатлону заслуженного тренера России Памира Ямалеева Արխիվացված 2017-01-03 Wayback Machine
  4. 4,0 4,1 Единый электронный справочник муниципальных районов Республики Башкортостан ВПН-2002 и 2009
  5. «Всероссийская перепись населения 2010 года. Численность населения по населённым пунктам Республики Башкортостан». Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014-08-20-ին. Վերցված է 2014-08-20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել