Տանյա Բըր (հունիսի 9, 1989(1989-06-09), Նորիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի նորաձևության և գեղեցկության վլոգեր, բլոգեր, դիմահարդարման մասնագետ և գրող[1][2]։ Նա ճանաչված է իր նորաձևության և գեղեցկության յութուբյան էջով։ 2014 թվականին նա ստեղծել է իր անձնական կոսմետիկայի դիֆուզյան Տանյա Բըր Կոսմետիկաների ապրանքանիշի տակ։

Տանյա Բըր
Դիմանկար
Ծնվել էհունիսի 9, 1989(1989-06-09) (34 տարեկան)
ԾննդավայրՆորիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդիմահարդար, յություբեր, կինոդերասանուհի, հեռուստատեսային պրոդյուսեր, բլոգեր և դերասանուհի
ԱմուսինՋիմ Չեփմեն
Կայքtanyaburr.co.uk
 Tanya Burr Վիքիպահեստում

Կարիերա խմբագրել

Բըրը մեծացել է Նորվիչում և սովորել է «Long Stratton High School» դպրոցում։ Նա հաճախել է Նոտրե Դեյմի դասընթացներին և ստացել դիմահարդարման մասնագետի որակավորում՝ մինչև Նորվիչի խանութներից մեկում աշխատանքի ընդունվելը[3][4][5]։ Բըրը իր յութուբյան էջը ստեղծել է 2009 թվականի հոկտեմբերին, որտեղ նա վերբեռնում է դիմահարդարման տարբերակներ, ապահովելով «տոնական տեսքը», հետագայում ընդլայնելով իր վիդեոները։ Նա «Style Haul» ցանցի անդամ է։ Նաև նկարում է վիդեոներ «DailyMix»-ի համար[3][4][5]։

Բըրը կապված է նաև սոցիալական լրատվամիջոցների հետ։ 2014 թվականի օգոստոսին նա ուներ երկու միլիոն հետևորդներ իր յութուբյան էջում և 130 միլիոն վիդեոյի դիտորդներ, իր երկրորդ յութուբյան էջում ունի 500 հազար հետևորդ և 24 միլիոն վիդեո դիտորդներ։ Նա ունի 900 հազար հետևորդ թվիթերում և շուրջ մեկ միլիոն հետևորդ ինստագրամում։ Նա համագորխակցում է տարբեր յութուբերների հետ՝ Զոուի Սագգ, Լուիս Փենթլենդ, Ալֆի Դեյս, Թայլեր Օքլեյ, Ջոու Սագգ և շատ ուրիշներ։ Բըրը ամեն սեզոնին մասնակցում է Լոնդոնյան Նորաձևության Շաբաթին և մասնակցում է «Elle Beauty» մրցանակաբաշխությանը, որպես ժուրիի անդամ[6][7]։

Անձնական կյանք խմբագրել

Բըրը ընկերություն է արել հայտնի յութուբեր, վլոգեր Ջիմ Չեփմենի հետ սկսած 2007 թվականից, իսկ 2015 թվականին նրանք ամուսնացել են[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Burr, Tanya (2013 թ․ հունիսի 13). «Birthday Photos». Tanya Burr's Blog. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
  2. Burr, Tanya (2013 թ․ մայիսի 6). «25 Facts About Me». Tanya Burr's Blog. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
  3. 3,0 3,1 Paxman, Lauren (2012 թ․ հունվարի 18). «Tanya Burr: Blogger becomes YouTube sensation with make-up tutorials | Mail Online». The Daily Mail. Վերցված է 2014 թ․ մարտի 11-ին.
  4. 4,0 4,1 McMahon, Rosa (2012 թ․ հունվարի 17). «Norwich woman Tanya Burr's make-up tutorials are a YouTube hit». Norwich Evening News. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.
  5. 5,0 5,1 Cope, Lauren (2014 թ․ ապրիլի 7). «Norfolk YouTube sensations Tanya Burr, Jim Chapman, The Lean Machines and Pixiwoo talk about their online success». Eastern Daily Press. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.
  6. Marr, Wendy (2014 թ․ օգոստոսի 16). «Zoella, Tanya Burr and the UK's YouTube superstars». The Daily Telegraph. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.
  7. Atkinson, Jess (2013 թ․ նոյեմբերի 14). «Generation Youtube: The Rise and Rise Of Tanya Burr». Liberty Belle Sheffield. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.
  8. «Congratulations! Tanya Burr and Jim Chapman are married and are currently living in Bramerton and London. They have recently adopted a puppy named Marta, who is a miniature Dachshund». OK Magazine. 2015 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տանյա Բըր» հոդվածին։