Տանը (պատմվածք)

Անտոն Չեխովի պատմվածք

«Տանը» (ռուս.՝ Дома), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը` գրված 1887 թվականին։ Առաջին անգամ հրատարակվել է «Նոր ժամանակ» թերթում։

Տանը
ռուս.՝ Дома
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Երկիր Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել էմարտի 7 (19), 1887

Հրատարակություն

խմբագրել

Պատմվածքն առաջին անգամ հրատարակվել է 1887 թվականի մարտի 7-ին «Նոր ժամանակ» թերթի 3958 համարում՝ «Սուբբոտնիկի» բաժնում։ Նույն թվականին հայտնվել է «Մթնշաղ» վերնագրով պատմվածքների ժողովածուում, ավելի ուշ՝ «Երեխեք» (1889) ծաղկաքաղում։ Չեխովն այն ընդգրկել է նաև 1899-1901 թվականներին Ադոլֆ Մարքսի կողմից հրատարակված իր ստեղծագործությունների ժողովածուի երրորդ հատորում[1]։

Սյուժե

խմբագրել

Յոթ տարեկան Սերյոժային բռնացրել են ծխելիս։ Նրա հայրը՝ դատախազ Եվգենի Պետրովիչը, փորձում է տղային բացատրել, թե ինչքան վնասակար է այդ սովորությունն առողջության համար, և ինչու չպետք է գողանա ուրիշի ծխախոտը։ Նրա՝ որդու վրա տպավորություն գործելու բոլոր ջանքերն ապարդյուն էին, մինչև որ նա երեկոյան քնից առաջ պատմեց իր հորինած հեքիաթը, որտեղ արքայազնը ծխելու պատճառով մահանում է և չի կատարում հոր և թագավորության հանդեպ ունեցած իր պարտականությունները։ Խորը ցնցված այս ողբերգությունից՝ տղան հանդիսավոր կերպով հայտարարում է, որ այլևս ծխախոտի հետ որևէ առնչություն չի ունենա։

Քննադատների տեսություն

խմբագրել

Ժամանակակից մամուլում Չեխովի պատմվածքը ոչ մի գնահատականի չի արժանացել, բայց գրողի որոշ ընկերներ իրենց հիացմունքն են արտահայտել դրա վերաբերյալ։ «Այսօր կարդացինք ձեր «Սուբբոտնիկը»։ Ջեզ միշտ հաջողվում է լավ նկարագրել «երեխաներին»,- գրել է Վիկտոր Վիլիբինը Չեխովին հասցեագրված իր նամակներից մեկում։

1888 թվականի հունվարին մի նամակում Դմիտրի Գրիգորովիչն անդրադարձել է այս պատմվածքին ի թիվս այլ աշխատանքների, որոնք ցույց են տալիս «որքան գեղեցիկ է հորիզոնը [հեղինակի կողմից] ... համակում սիրո շարժառիթն իր բոլոր առավել նուրբ և թաքնված դրսևորումներով»[2]։

Գրող Իվան Գորբունով-Պոսադովը, ով նաև «Միջնորդ» հրատարակչության սեփականատերն էր, Չեխովի ստեղծագործությունների ժողովածուի հրատարկման մանրամասների քննարկման ժամանակ պատմվածքը հատուկ հիշատակման է արժանացրել։ «Այս պատմվածքը ներառվել է [ցանկում] իմ առաջարկությամբ։ Անձամբ ինձ համար այն Ձեր ամենախոր գործերից մեկն է։ Այդ երկու աշխարհների բախումը` մաքուր, մարդկային երեխայական աշխարհի և մեր բարդ, կաղ ու սուտ, այս փոքրիկ, պարզ պատմվածքում ցույց է տրված գերազանց կերպով», գրել է նա Չեխովին հասցեագրված 1893 թվականի մի նամակում։

Լև Տոլստոյը պատմվածքը ներառել է Չեխովի լավագույն աշխատանքների իր անձնական ցանկում[1]։

Էկրանավորում

խմբագրել
  • Դատախազի որդին փրկում է թագավորին (մուլտֆիլմ)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Сахарова, Е.М. Комментарии к рассказу Дома. Собрание сочинений А.П. Чехова в 12 томах. Художественная литература. Москва, 1960. Т. 5, с. 499
  2. "Слово". Сб. второй, Москва, 1914, стр. 208

Արտաքին հղումներ

խմբագրել