Տամբուրին (այլ կիրառումներ)

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ
(Վերահղված է Տամբուրինից)

Տամբուրին (ֆրանսերեն tambourin),

  1. Հարվածային երաժշտական գործիք, գլանաձե ոչ մեծ թմբուկի տեսակ (բարձրությունը գերազանցում է տրամագծին)։ Տամբուրինի հայրենիքը Պրովանսն է (Ֆրանսիա), այստեղից էլ նրա մյուս անվանումը՝ պրովանսյան թմբուկ։
  2. Ֆրանսիական հնագույն ժողովրդական պար (պրովանսյան ծագումով), չափը երկմաս է ( մեղեդին ուղեկցվում է բասում կրկնվող հնչյուններով։ Կատարվել է աշխույժ, արագ տեմպով՝ ֆլեյտայի և Տամբուրինի նվագակցությամբ (այստեղից՝ անվանումը)։ Տամբուրինի ձևով գրվել են դիվերտիսմենտային պարային համարներ XVII — XVIII դարեր ֆրանսիացի կոմպոզիտորների (Ա․ Կամպրա, ժ․ Ֆ․ Ռամո, Ա․ Գրետրի) օպերաներում։ Ֆրանս, կոմպոզիտորները ստեղծել են մի շարք գործիքային Տամբուրիններ (օրինակ՝ ժ․ Մ, Լեկլեր Ավագի ջութակի և բասի համար գրված սոնատների առանձին մասերը)։ Մեծ ճանաչում է գտել Ռամոյի Տամբուրին կլավեսինի համար։
  3. Գրականության մեջ հանդիպում է որպես դափի անվանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 557