Տամաշ Դառնի (հունգարերեն՝ Tamás Darnyi, հունիսի 3, 1967(1967-06-03), Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), հունգարացի նախկին մարզիկ, լողորդ, որ համարվում է մարզաձևի պատմության ողջ ընթացքում լավագույններից մեկը համալիր լողի մրցաձևում[1][2]: Նա ամառային երկու օլիմպիադաներում (1988 և 1992 թվականների) նվաճել է չորս ոսկե մեդալ, 1985 թվականից մինչև մարզական ելույթներին հրաժեշտ տալը՝ 1993 թվականը, անգերազանցելի է մնացել այդ մրցաձևում[1]: Բացի այդ, Դառնին եղել է աշխարհում առաջին լողորդը, որ համալիր լողաոճով 200 մետր մրցատարածությունը հաղթահարել է երկու րոպեից պակաս ժամանակամիջոցում:

Տամաշ Դառնի
Անձնական տեղեկություն
Սեռ`արական
Մասնագիտացում`լողորդ
Երկիր`Flag of Hungary.svg Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ`հունիսի 3, 1967(1967-06-03) (53 տարեկան)
Ծննդավայր`Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն

Մարզական կարիերանԽմբագրել

Տամաշ Դառնիին թերևս կարելի է համարել բելոր ժամանակների լավագույն լողորդ մարզիկներից մեկը[3]: Մարզական իր ամենաբարձր արդյունքներին նա հասել է 1985-ից 1993 թվականն ընկած ժամանակամիջոցում: 1988 և 1992 թվականների ամառային օլիմպիական խաղերում չորս անգամ չեմպիոն է հռչակվել՝ ամենից արագ հաղթահարելով 200 և 400 մրցատարածությունները համալիր լողով[4]: Այդ նույն մրցաձևով և նույն մրցատարածություններում հաղթանակներ է տարել նաև աշխարհի 1986 ու 1991 թվականների և Եվրոպայի 1985, 1987, 1989 թվականների առաջնություններում[1]: Բացի այդ, 200 մ բաթերֆլայ լողաոճում ևս հաջողությունների է հասել. դարձել է Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև՝ բրոնզե մեդալի է արժանացել աշխարհի առաջնությունում:

Դեռ պատանեկան հասակից դրսևորելով մարզական հիանալի արդյունքներ՝ Տամաշը կարող էր հաջողությամբ մասնակցել նաև 1984 թվականի ամառային օլիմպիական խաղերին ու մեդալներ նվաճել, բայց ցավալի պատահարի պատճառով (ձախ աչքին ձնագնդի հարված էր ստացել և կիսով չափ կորցրել տեսողությունը) ստիպված է եղել բաց թողնել այդ հնարավորությունը: Երկու տարի կորցնելով առողջությունը վերականգնելու վրա՝ 1985 թվականին վերջապես կարողացել է վերստին մրցասպարեզ դուրս գալ և նորանոր հաջողություններ ձեռք բերել: Բացի վերոնշյալ հաղթանակներից, նա երեք անգամ աշխարհի ռեկորդ է սահմանել համալիր լողաոճում[5]: 1993 թվականից, հրաժեշտ տալով իր մրցելույթներին, անցել է մարզչական աշխատանքի Բուդապեշտի մարզադպրոցում[1]:

Տամաշ Դառնին երկու անգամ՝ 1987 և 1991 թվականներին հռչակվել է աշխարհի «Տարվա լողորդ» (Swimming World magazine-ի վարկածով)[6][7], երեք անգամ՝ 1987, 1988 և 1991 թվականներին՝ Եվրոպայի «Տարվա լողորդ», հինգ անգամ՝ 1986, 1987, 1988, 1990 և 1992 թվականներին էլ՝ Հունգարիայի «Տարվա մարզիկ»:

Աշխարհի ռեկորդներԽմբագրել

Տարին Մրցավայրը Լողավազանի երկ. Մրցաձևը Ցուցանիշը Ռեկորդը պահպանվել է
23 օգոստոսի 1987   Ստրասբուրգ 50 մ 200 մ համալիր լողաոճ 2:00,56 ր մինչև 25 սեպտեմբերի 1988
25 սեպտեմբերի 1988   Սեուլ 50 մ 200 մ համալիր լողաոճ 2:00,17 ր մինչև 20 օգոստոսի 1989
  Դեյվիդ Ուորտոն
13 օգոստոսի 1991   Պերթ 50 մ 200 մ համալիր լողաոճ 1:59,36 ր մինչև 11 սեպտեմբերի 1994
  Յանի Սիվինեն

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Tamás Darnyi»։ sport-reference.com։ Վերցված է 2010-01-25 
  2. |titul=Archivovaná kopie |url=http://www.sports-reference.com/olympics/athletes/da/tamas-darnyi-1.html |datum přístupu=2011-06-28 |url archivu=https://web.archive.org/web/20120720015604/http://www.sports-reference.com/olympics/athletes/da/tamas-darnyi-1.html |datum archivace=2012-07-20 |nedostupné=ano }}
  3. Perfil no Sports Reference
  4. | url=https://www.sports-reference.com/olympics/athletes/da/tamas-darnyi-1.html | titel=Tamás Darnyi | språk=engelska | utgivare=Olympics at Sports-Reference.com | hämtdatum=2019-11-01 | arkivurl=https://web.archive.org/web/20100311213134/http://www.sports-reference.com/olympics/athletes/da/tamas-darnyi-1.html | arkivdatum=2010-03-11 }}
  5. http://www.ishof.org/tamas-darnyi-(hun).html 
  6. «Swimming World's - WORLD SWIMMERS OF THE YEAR»։ Swimming World Magazine։ Վերցված է 2010-01-25 
  7. http://www.swimmingworldmagazine.com/swimmersoftheyear.asp%7Ctitle=Swimming World's - WORLD SWIMMERS OF THE YEAR|publisher=Swimming World Magazine|accessdate=2010-01-25}}

Արտաքին հղումներԽմբագրել