Տաղ ի Ռոստոմ բեգ, ռուս-թուրքական, ռուս- պարսկական պատերազմների շուրջ հորինված ժողովրդական ռազմի երգ[1]։

Պատմություն խմբագրել

Երգի պատմական հիմքը հետևյալ ռազմաքաղաքական դեպքն է։ Ռոստոմ բեկը՝ Արցախի նշանավոր մելիք Աբովի ավագ որդին, իր զինված ջոկատով 19-րդ դարասկզբին իր զինված ջոկատով օգնել է ռուսական բանակին։1804 թվականին, երբ նա իր ջոկատի և ռուս զինվորների հետ փորձել է ռազմամթերք հասցնել Երևանի մոտ գտնվող ռուսական բանակին, Փամբակի Ղարսալու կոչված վայրում ընկել է պարսից ուժերի շրջափակման մեջ։ Նրա ջոկատը լիովին ջախջախվել է անհավասար մարտում, Ռոստոմ բեկը ծանր վիրավոր գերեվարվել է, տարվել Թավրիզ, որտեղ էլ տանջամահ է արվել բանտում[2]՝ Աբաս- Միրզայի հավատափոխ լինելու առաջարկը մերժելու պատճառով։

Տարածում խմբագրել

Երգն իր հորինվածքով անհատական ստեղծագործություն է, տարածվել է Թավրիզի հայության միջավայրում։ Ոմանք այն վերագրել են գերված հերոսին, ոմանք՝ այդ օրերին Թավրիզում բանտարկված Դանիել կաթողիկոսին։ Անկախ այս հանգամանքներից, երգը տարածվել է և բազմիցս հրատարակվել՝ մասնակի խմբագրումներով։ Երգի առաջին հրատարակիչներից «Բազմավեպ» ամսագիրը գրում է․

  Ազգային ռամկական երգերուն մեջ անոնք ավելի հարգելի ու ախորժելի են՝ որոնք որ պատմական հիշատակ մըն ալ ունին հետերնին, ասոնցմե մեկն ալ Ռոստոմ-բեկի երգն է։
- Բազմավեպ, 1847, N3, էջ 39
 

Բառեր խմբագրել

ՏԱՂ Ի ՌՈՍՏՈՄ ԲԵԳ


 Մունետիկն ի ձայն բարձր աղաղակէ,

Ժանտ դահիճն սուր ի ձեռին անհագ սրէ,

Վազեր հանգոյն զիմ կենաց թել կտրել խնդրէ,

Ի կախաղան և կամ ի սպանդ, __ու՞ր զիս տանէ։

Քաղաքս համայն մահմեդական, աստ խուռն գան, զիմ մահ սգան,

Դառնագին լան զիս Աբովյան՝ քաջ ախոեան։

Մի՞թե չիք ոք աստ քրիստոնեայ, զիս փրկեսցէ,

Յայս ամեհի և մահագուժ վայրագ դահճէ։

Նուիրական զենման իմոյ լերունք վկայ։

Սէր հայրենյաց ի թշնամեաց ձեռս մատնեաց, __ուրախ մեռայց,

Փշրանք մնացեալ իմ սիրելի հայոց ազգի,

Որք, գտանիք ի ձեռս պարսից յայս քաղաքի,

Մի՛ մոռասջիք պատմել և զայս յորդւոց յորդի,

Թէ քաջն Ռոստոմ վասն հայրենեաց ի սպանգ վարի։

Թէպէտ ցաւիմ զի չմեռանիմ ի մարտ ընդդեմ թշնամեաց իմ,

Այլ յօժարիմ, զի զոհ լինիմ այսպես վսեմ։

Այս քաջ բազուկք յարեաց պարսից հսկայ հզօրս,

Տապաստ արկին ի բազում նուագս հարիւրաւորս.

Աւա՜ղ, կնատ անգութ դահճի եղէ ես որս,

Պատմեսջի՛ք զայս վեհ դիւցազին՝ զառամյալ հօրս,

Քաջ նահատակ որգիդ միակ ի ձեռս վայրագ պարսից էանկ,

Իւր յաղթական մահ դժնդակ էառ պսակ։

Մեծդ յարեաց, արքայորդիդ Աբաս Միրզա.

Սուր ի ձեռին դահիճն հէգ առ ընթեր կայ,

Զիս թշնամիս քոյոյ ազգի պատրաստ ի մահ.

Զիա՞րդ կամիս սպանանել՝ շուտ հրամայեա՛,

Միայն սգամ, զի կապեալ կամ, թե միւս անգամ հրացան, սուր իմ

Ի ձեռս ունիմ, __զբազուկս իմ ձեզ ցուցանեմ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Բազմավեպ, 1847, N3,էջ 39-40։
  2. Րաֆֆի, Երկեր, հ․ X, էջ 293-296։

Աղբյուրներ խմբագրել

Հայ ժողովրդական ռազմի և զինվորի երգեր- աշխատասիրությամբ Ա․Ս․ Ղազինյանի, ՀԽՍՀ ԳԱ, Երևան,1989, էջ 9-10։