Տահիտյան մարգարիտ (անգլ.՝ Tahitian pearl կամ սև մարգարիտ), օրգանական գոհար, որը ձևավորվում է սևաշուրթ ոստրեի կողմից (Pinctada margaritifera)[1]։ Այս մարգարիտներն իրենց անունն ստացել են այն փաստի շնորհիվ, որ դրանք հիմնականում արդյունահանվում են Ֆրանսիական Պոլինեզիայի կղզիների ու Տահիտիի շրջակայքում[2]։

Տահիտյան մարգարիտներ

Նկարագրություն խմբագրել

Տահիտյան մարգարիտները հանդիպում են սպիտակից մինչև սև գույների բազմազանությամբ[2]։ Կարող են պարունակել կանաչի, վարդագույնի, կապույտի, արծաթագույնի և դեղինի տարբեր ենթատոներ և երանգներ, որոնցից ամենաարժեքավորները համարվում են ավելի մուգ տարատեսակները, քանի որ տահիտյան մարգարիտների բնական մուգ երանգները յուրահատուկ հատկություն են մարգարիտների մեջ։ Իսկական սև տահիտյան մարգարիտը չափազանց հազվադեպ է ու հիմնականում համարվում է աշխարհի ամենագեղեցիկ մարգարիտների տեսակներից մեկը։ «Սև» համարվող տահիտյան մարգարիտների մեծ մասն իրականում ածխագույն, արծաթագույն կամ մուգ կանաչ է[3]։ Տահիտյան մարգարիտի առավելությունն այն է, որ ոստրեն, որի ներսում նրանք աճում են, բավականին մեծ է ու երբեմն կշռում է տասը ֆունտ։ Սա նշանակում է, որ տահիտյան մարգարիտը կարող է հեշտորեն միջինից ավելի մեծ չափ ընդունել[3]։

Մշակված տահիտյան մարգարիտը հանդիպում է տարբեր ձևերով, չափերով և գույներով․ ձևերից են՝ կլորը, կիսակլորը, կոկոնաձևը, շրջանաձևը, օվալը, կաթիլաձևը, կիսաբարոկկոն և բարոկկոն[4]։ Իրենց ավելի մուգ երանգների պատճառով տահիտյան մարգարիտները հիմնականում հայտնի են որպես «սև մարգարիտներ»[5]։ Սակայն նրանք կարող են պարունակել կանաչի, վարդագույնի, կապույտի, արծաթագույնի և դեղինի տարբեր ենթատոներ ու երանգներ։ Այս բոլոր գույները (կամ դրանց ցանկացած համադրությունը) կարելի է հանդիպել մշակված տահիտյան մարգարիտներում։ Ձևերի և գույների բազմազանության շնորհիվ տահիտյան մարգարիտը տեղավորվում է ցանկացած ակնագործական միջավայրում[6]։ Փոփոխականությունն ու գունախառնուրդը նրան արժեք են հաղորդում։

Ստացում խմբագրել

 
Տահիտյան մարգարիտների չափսերը տարբեր գույներով

Տահիտյան մարգարիտ ստանալու համար պատվաստողը փափկամարմինների խեցուց պատրաստված ուլունք է դնում հասունացած փափկամորթի վերարտադրողական օրգանի մեջ։ Ոստրեից երկու տարի է պահանջվում մարգարիտ ստեղծելու համար հասունանալու համար։ Ուլունքի հետ ներդրվում է նաև դոնոր փափկամորթի թաղանթային հյուսվածքի մի կտոր, որի ազդեցությամբ ձևավորվում է ապագա մարգարիտի գույնը և որն ապահովում է էպիթելային բջիջներ, որպեսզի ոստրեն սադափ ստեղծի միջուկի շուրջ։ Գործընթացում օգտագործվող նյութերն օրգանական են, որով նվազեցվում է ոստրեի կողմից միջուկն անտեսելու հավանականությունը[1]։ Խեցին ավազապատվում ու կլորացվում է, որպեսզի ձևավորվող մարգարիտն ունենա համեմատաբար կլորավուն տեսք։ Ամբողջ գործընթացն արագ է տեղի ունենում, քանի որ ոստրեները չեն կարող շատ երկար գոյատևել ջրից դուրս[7]։

Արտահանում խմբագրել

Տահիտյան մարգարիտը Ֆրանսիական Պոլինեզիայի ամենամեծ արտահանումն է, որը կազմում է երկրի տարեկան 20 մլն դոլար արտահանումների ավելի քան 55 տոկոսը[7]։ Տահիտյան մարգարիտների մշակման արտադրամասերը գտնվում են Տուամոտու-Գամբիեր կղզեխմբի կապույտ ծովածոցերում․ այն մեկն է Ֆրանսիական Պոլինեզիան կազմող հինգ կղզեխմբերից (Տահիտին Ֆրանսիական Պոլինեզիայի ամենամեծ կղզին է, իսկ տահիտացիները կազմում են տարածքի գլխավոր էթնիկ ժողովուրդը)[8]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Newman, Renee. Pearl Buying Guide. "Black Pearls." Los Angeles: International Jewelry Publications, c2005, p. 73
  2. 2,0 2,1 «Pearl Description». Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին.
  3. 3,0 3,1 «Tahitian Pearls». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին.
  4. Newman, Renee. Pearl Buying Guide. "Black Pearls." Los Angeles: International Jewelry Publications, c2005, pp. 76–77
  5. Pouvreau, Stéphane (2000). «Ecophysiological model of growth and reproduction of the black pearl oyster, Pinctada margaritifera: potential applications for pearl farming in French Polynesia». Aquaculture. 186 (1–2): 117–144. doi:10.1016/S0044-8486(99)00373-7.
  6. Alden, Nancy. Simply Stunning Jewelry: A Treasury of Projects, Techniques, and Inspiration. "Tahitian Pearl Earrings." New York: Potter Craft, c2009, pp. 161–162
  7. 7,0 7,1 Matlins, Antoinette. The Pearl Book. "Tahiti and French Polynesia." Vermont: Gemstone Press, c2008, pp. 104–107
  8. Southgate, Paul C. The Pearl Oyster. "The Pearl Market." Buena Vista:Elsevier. c2008, pp. 357–361