Տակուան (ճապ.՝ 沢庵), Ճապոնիայում հայտնի ավանդական աղանդեր։ Պատրաստվում է ճապոնական բազուկի դայկոն։ Դայկոնը մի քանի շաբաթ արևի տակ չորացնում են մինչև փափկի։ Հետո մի քանի ամիսների ընթացքում պարբերաբար ավելացնում են համեմունքներ։ Այն իր ուրույն տեղն ունի ճապոնական խոհանոցում։ Տակուան կարելի է ճաշակել ինչպես ճաշելու ընթացքում այնպես էլ վերջում, քանի որ այն լավացնում է մարսողությունը։

Տակուան
Տակուանի բաղադրիչները
Ճապոնական խոհանոց
Ծագում
ՏեսակՈւտեստ
Ենթատեսակnukazuke? և բանջարեղենային ուտեստ
Առաջացման երկիրՃապոնիա
Բաղադրամասեր
ՀիմնականՃապոնական բազուկ
 Takuan Վիքիպահեստում

Տակուան պատրաստելու համար ճապոնական բողկը մի քանի շաբաթ չորացնում են արևի տակ մինչև դառնա լավ ճկուն, որից հետո համեմվում է աղով և դրվում ծանրության տակ, մի քանի ամիս։ Այս ամենը ավարտելուց հետո ավելացվում է բրնձի թեփ, շաքար, դայկոնի կանաչ տերևներ, կարմիր աղացած պղպեղ և խուրմայի չորացած տերևներ։ Պատրաստի Տակուանը դեղին գույնի է։

Տակուանը հայտնի է նաև Հարավային Կորեայում, այնտեղ այն անվանում են տանմուդժի։ Օգտագործում են տարբեր կերակրատեսակների հետ, ինչպես նաև օգտագործվում է որպես համեմունք։