Տաբին Բողդո Օլա
Տաբին Բողդո Օլա, լեռնազանգված Ալթայի հարավ-արևելքում, Ռուսաստանի, Մոնղոլիայի և Չինաստանի սահմանում։ Բաղկացած է մետամորֆային թերթաքարերից և գրանիտներից։ Առավելագույն բարձրությունը 4356 մ է (Նայրամդալ լեռ)։ Կան սառցադաշտեր (ընդհանուր տարածությունը՝ 160 կմ², Պոտանինի, Պրժևալսկու և այլն)։ Ստորոտները ծածկված են գաճաճ կեչու մացառուտներով։ Բարձրում ալպյան մարգագետիններ են, լեռնային տունդրա։ Կան քարացրոններ։
Տաբին Բողդո Օլա | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Ռուսաստան |
Լեռնաշղթա | Ալթայական լեռներ |
Բարձրությունը ծովի մակարդակից | 4082 մետր |
Հարաբերական բարձրություն | 2342 մետր |
Բարձրագույն գագաթ | Hüiten Peak? |
Անվանում
խմբագրելԱնվանումն ունի մոնղոլական ծագում. մոնղոլորեն բառացի նշանակում է «հինգ սուրբ լեռ»։ Տարածված է նաև անվանման Տավան Բոգդո Ուլա ձևը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան, «Լույս», Երևան, 1987։ ISBN 5-545-00020-1
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաբին Բողդո Օլա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |