Տաբեռնասի ամրոց (իսպ.՝ Castillo de Tabernas), ավերված ամրոց ամրոց Իսպանիայի Անդալուզիա ինքնավար համայնքի Ալմերիա պրովինցիայի Տաբեռնաս մունիցիպալիտետում։ Կառուցվել է 11-րդ դարում՝ Արաբական տիրապետության շրջանում։ Կառույցն ունի մավրիտանական ոճ և տեղակայված է բարձրադիր բլրի վրա։ Կանգուն ժաման այն զբաղեցրել է ամբողջ բլուրը, սակայն այժմ պահպանվել է նրա միայն մի մասը։

Տաբեռնասի ամրոց
Castillo de Tabernas
Նկարագրություն
Տեսակհուշարձան, գերեզման, գյուղ և դղյակ
Վարչական միավորՏաբեռնաս
Երկիր Իսպանիա[1][2][3]
Կառուցված11-րդ դար
Ընթացիկ վիճակավերակներ
Քարտեզ
Քարտեզ
 Castle of Tabernas Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Այն եղել է Ալմերիայի շրջակայքի երկրորդ կարևոր միջնաբերդը և Գրանադայի ամիրայության հետ բազմաթիվ ընդհարումների պատճառ է դարձել։ Ամրոցը պատկանել է Գրանադայի ամիրա Մուհամադ XIII ազ-Զագալին։

Ամրոցը քրիստոնյաներին է հանձնվել 1489 թվականին։ Ալմերիայի պաշարման ժամանակ Կաստիլիայի, Արագոնի, Սիցիլիայի և Նեապոլի թագավորությունների տիրակալներ, ամուսիններ Ֆերդինանդը և Իզաբելան հանգրվանել են Տաբեռնասի ամրոցում[4]։

1522 թվականին արդեն ամրոցը գտնվում էր լքված ու կիսաքանդ վիճակում։ Ըստ որոշ տվյալների Տաբեռնասի ամրոցը հանդիսացել է իսպանական Ալբայի հերցոգների ամառային նստավայրը[5]։

1933 թվականի հունիսի 22-ին ամրոցը գրանցվել է Իսպանիայի Պատմական Ժառանգության հուշարձանների ցուցակում։ Այսօր ամրոցի մուտքն ազատ է այցելուների համար։

Տաբեռնասի ամրոցին հարում է Տաբեռնասի անապատը, որը հանդիսանում է «սպագետի-վեսթերն» ժանրի բազմաթիվ ֆիլմերի նկարահանման վայր[6][7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Անդալուսիայի մշակութային ժառանգության թվային ուղեցույց (իսպ.)
  3. GeoNames — 2005.
  4. Garvey, Geoff; Ellingham, Mark (2003). The Rough Guide to Andalucia. Rough Guides. էջ 608. ISBN 978-1-84353-068-8.
  5. Путеводитель по городам и странам для путешественников: Замок Табернас
  6. Пустыня Табернас - «Дикий Запад» Испании
  7. Дикий Запад Серджио Леоне

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաբեռնասի ամրոց» հոդվածին։