Վիքիպեդիայում կան հոդվածներ Կիրակոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վրեժ Սարիբեկի Կիրակոսյան (սեպտեմբերի 3, 1983(1983-09-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 3, 2025(2025-03-03)[1], Պերմ, Ռուսաստան), հայ նկարիչ, գրող և մոտիվացիոն հռետոր։

Վրեժ Կիրակոսյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 3, 1983(1983-09-03)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 3, 2025(2025-03-03)[1] (41 տարեկան)
Մահվան վայրՊերմ, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտություննկարիչ և գրող
Կայքvrezh-kirakosyan.com
 Vrezh Kirakosyan Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Վրեժ Կիրակոսյանը ծնվել է Երևանում՝ Սարիբեկ և Տատյանա Կիրակոսյանների ընտանիքում։ Կիրակոսյանների հինգերորդ երեխան է։ Հայրը ազատազրկվել է, երբ Վրեժը 6 տարեկան է եղել, հետագայում ևս մի քանի անգամ բանտարկվել է և մահացել է 2004 թվականին ալկոհոլի չարաշահումից։ Մայրը միայնակ է մեծացրել երեխաներին։ Ի տարբերություն այժմ ապրող հաշմանդամություն ունեցող այլ մոտիվացիոն հռետորների (Նիք Վույչիչ, Լիզա Վելասկես, Կլաուդիո Օլիվեյրա) Վրեժը մեծացել է անապահով ընտանիքում, չի ունեցել բժշկական և սոցիալ-մանկավարժական խնամք[2]։

Վրեժը առողջ է ծնվել, բայց ութ ամսական հասակում բարձրությունից անհաջող ընկել է, վնասել ողնուղեղը և կորցրել է քայլելու, իսկ 12 տարեկանում՝ սողալու հնարավորությունը։ 30 տարեկանում միայն աջ ձեռքի մասնակի շարժունակություն է մնացել։ Վրեժը մանկապարտեզ և դպրոց չի հաճախել[3][4]։ Նրա հետ չեն աշխատել ո'չ սոցիալական ծառայության աշխատակիցները, ո'չ բժիշկները, ո'չ էլ ծնողները։ Վրեժը ինքնուրույն սովորել է գրել, կարդալ, նկարել։ Լինելով այն միջավայրում, որտեղ միայն հիմնական ֆիզիոլոգիական կարիքներն են հոգացվել, Վրեժը բացառապես սեփական ոգու և մտքի ուժի շնորհիվ հաղթահարել է հոգեբանական բազմաթիվ խնդիրներ։ 2011 թվականին 28-ամյա Վրեժը դիմել է հանրությանը՝ խնդրելով գումար՝ իր հետազոտության համար։ 2012 թվականին առաջին անգամ բժշկական հետազոտություն է անցել Իսրայելի կլինիկաներից մեկում, որտեղ նրան ախտորոշել են երկրորդ տեսակի ողնուղեղային ամիոտրոֆիա, ծանր աստիճանի ֆիքսված կիֆոսկոլիոզ, թոքերի ռեստրիկտիվ հիվանդություն, ապահամակշռման փուլի սկիզբ[2]։

Վրեժը նկարել է, գրել գրքեր և զբաղվել մոտիվացիոն հռետորությամբ[5][6][7][8][9]։

Մահացել է 2025 թվականի մարտի 3-ին, Պերմում, երկարատև հիվանդությունից հետո[10]։

Ստեղծագործական կյանք

խմբագրել

Վրեժը ինքնուս նկարիչ էր։ Փոքր տարիքից նկարել է և քանդակել։ Սկզբում ծեփել է պլաստիլինից, ապա շարունակել կավով։ Հնարավորություն չունենալով շփվել այլ նկարիչների հետ, չունենալով ուսումնական գրականություն, փորձելով ու սխալվելով՝ ստեղծել է մարդու մարմնի համաչափության ու ծավալների պատկերման իր սիստեմը[2]։

Երիտասարդ տարիքում գերադասել է աշխատել ջրաներկով և մատիտով։ 17 տարեկանից գումար է վաստակել միայն նկարելով։ Ստացել է դիմանկարների և կիսաաբստրակտ նկարների պատվերներ։ 20 տարեկանից սովորել է նկարել յուղաներկով, ակրիլով և պաստելով։

Վրեժի նկարները գտնվում են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Բելառուսի, Ուկրաինայի մասնավոր հավաքածուներում[11]։ Վրեժ Կիրակոսյանը որպես սահմանափակ հնարավորություններով նկարիչների մրցույթի հաղթող 2006 թվականին բացել է իր առաջին անհատական ցուցահանդեսը[9]։

2014 թվականի մայիսի 27-ին որպես խոսնակ մասնակցել է միջազգային «Ստեղծագործություն և գեղեցկություն» առցանց-կոնֆերանսին և վարել է յուղանկարչության վարպետության դասը[9]։

2014 թվականի հուլիսի 8-22-ը Մոսկվայի Վերնանդսկու անվան պետական երկրաբանական թանգարանում բացվել է Ռուսաստանում Վրեժի առաջին անհատական ցուցահանդեսը[7][12][13]։

Գրականություն

խմբագրել
  • Киракосян В. С. Моя душа в стиле ню / Под ред. Л. Федоренковой. — Казань: Издательство Казанского университета, 2014. — 256 с. — ISBN 978-5-00019-208-5

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 В Перми сегодня скончался известный художник Вреж Киракосян
  2. 2,0 2,1 2,2 Гордеев Алексей (21.10.2014). «Моя жизнь — это заплыв против течения — художник-инвалид Вреж Киракосян» (ռուսերեն). Новое время. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 17-ին.
  3. «Վրեժ Կիրակոսյան. Ես իմ կյանքը առանց արվեստի չեմ պատկերացնում՝ այն ինձ համար անծայր է». nyut.am. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
  4. «Մատիտն իմ տարերքն է.Վրեժ Կիրակոսյան». aravot.am.
  5. Издание книги Врежа Киракосяна «Душа моя в стиле ню» / Boomstarter
  6. Выставка работ и презентация книги Врежа Киракосяна / Boomstarter
  7. 7,0 7,1 Открытие выставки работ художника-инвалида Врежа Киракосяна Արխիվացված 2014-10-18 Wayback Machine / sip42.ru
  8. 23 день конференции — Вреж Киракосян ՅուԹյուբում
  9. 9,0 9,1 9,2 День 23. Конференция «Творчество и Красота» 2014 ՅուԹյուբում
  10. «В Перми сегодня скончался известный художник Вреж Киракосян». properm.ru (ռուսերեն). Վերցված է 2025-03-04-ին.
  11. Книга Врежа Киракосяна «Душа моя в стиле ню» — в крупнейших книжных магазинах Москвы / publishernews.ru
  12. «8 июля 2014 г. в Государственном геологическом музее им. В.И. Вернадского РАН состоялось открытие выставки-продажи работ и презентация книги «Душа моя в стиле ню» художника-инвалида Врежа Киракосяна». sgm.ru. 2014 թ․ օգոստոսի 8. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
  13. Выставка работ и презентация книги «Душа моя в стиле ню» художника — инвалида Врежа Киракосяна / forsmi.ru