Վրացիներն ԱՄՆ-ում (վրաց.՝ ქართველი ამერიკელები), ամերիկացիներ՝ մասամբ կամ լիովին վրացական ծագմամբ։

Վրացիներն ԱՄՆ-ում
Ընդհանուր քանակ

100,000[1]

Բնակեցում
Լեզու(ներ)
անգլերեն, վրացերեն
Հավատք(ներ)
վրացական ուղղափառ, կաթոլիկություն, հուդայականություն

Ամերիկայում վրացիների ճշգրիտ թիվը հայտնի չէ 20-րդ դարի գաղթից հետո։ Ներգաղթների ցուցանիշները հաճախ չէին տարբերում Ռուսական Կայսրությունից ծագող էթնիկ խմբերին, որին մինչ 1918 թվականը պատկանում էր Վրաստանը։

Պատմություն խմբագրել

Գաղթի սկզբնական շրջանը խմբագրել

ԱՄՆ-ում առաջին վրացիները վրացի ձիավորներ էին։ Առաջին խումբն Այնտեղ գնաց 1890 թվականին՝ որպես Բուֆալո Բիլի կողմից վարձված կազակության ներկայացուցիչներ։ ԱՄՆ-ում վրացիների գաղթի ցուցանշի աճ գրանցվեց հոկտեմբերյան հողափոխությունից հետո գրանցված քաղաքական ցնցումներից հետո, երբ վրացի ազնվականները և մտավորականները փախան երկրից։ Վրացիների երկրորդ հոսքը դեպի ԱՄՆ հետևում էր կարմիր բանակի ներխուժմանը Վրաստան, երբ հիմնական ազնվական և մտավորական դասերը փախան երկրից՝ վախենալով Ռուսաստանի Սիբիր աքսորումից և սպառնացող մահվանից։

Գաղթը Խորհրդային Միության ժամանակաշրջանում խմբագրել

Վրաստանից արտագաղթը կանգ առավ, երբ 1920-ականներին և 1930-ականներին Խորհրդային Միությունը սահմանափակումներ մտցրեց ճանապարհորդությունների մեջ թե՛ դեպի դուրս, և թե՛ դեպի ԽՍՀՄ։ Չնայած դրան՝ որոշ վրացիներ պլանավորում էին թռչել ԱՄՆ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ մանավանդ նրանք, ովքեր ապրում էին Արևելյան Եվրոպայի ազատագրված տարածքներում, ինչպես նաև նրանք, ովքեր արտասահմանում տեղակայված զինծառայողներ էին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խորհրդային Վրաստանից արտագաղթելը գրեթե անհնարին էր մինչև 1991 թվականի Խորհրդային Միության փլուզումը, որից հետո արտագաղթեց Վրաստանի բնակչության 1/5 մասը։ Ի տարբերություն 20-րդ դարի առաջին կեսին՝ գաղթի այս ալիքը չսահմանափակվեց ազնվականներով, մտավորականնեով և զինվորականներով։

Ասիմիլյացիա խմբագրել

 
Պատա և Իրինա Ցիկուրաշվիլիները Վիրջինիա նահանգի թատրոնում

ԱՄՆ գաղթած վրացիները ստեղծեցին մի շարք կազմակերպություներ, որ պահպանեն իրենց մշակույթը։ 1924 թվականին վրացաամերիկյան կազմակերպություններ հիմնադրվեցին Սան Ֆրանցիսկոյում և Նյու Յորքում։ Այս կազմակերպությունները մշակութային և հասարակական իրադարձություններ էին կազմակերպում և օգնում այլ գաղթյալների։ 1995-1975 թվականներին ամերիկյան մամուլը շատ ակտիվ էր Վրաստանում։ Kartuli Azri-ն (վրացական կարծիք) ամենահայտնի թերթն էր, իսկ նրա պահպանումը հիմնված էր ամերիկացիների նվիրատվությունների վրա։ Չնայած տարիների ընթացքում վրացինեը հարմարվեցին ամերիկյան մշակույթին՝ ԱՄՆ-ում ապրող վրացիները դեռ պահպանում են վրացական մշակույթը։

Վրացա-հրեական համայնքի որոշ անդամներ Նյու Յորքում պահպանում են իրենց տոհմական հրեավրացերենը։

Հայտնի վրացիներ ԱՄՆ-ում խմբագրել

  • Ջոն Շալիկաշվիլի
  • Ջորջ Բալանչին, բեմադրիչ, Նյու Յորքի բալետի համահիմնադիր և բալետմաստեր
  • Էնդրյու Էրիսթոֆ, քաղաքական գործիչ
  • Ալեքսանդր Քարթվելի, օդանավի դիզայներ
  • Միշել Գրեգոր, օդանավի ինժեներ
  • Սվետլանա Ալիլուևա, Իոսիֆ Ստալինի աղջիկը
  • Ջորջ Մատչաբելի, օծանելիք արտադրող
  • Ալեքսանդր Տարզաիձե, ամերիկացի գրող և պատմաբան
  • Ալեքսանդր Թոռաձե, դասական երաժիշտ, կոմպոզիտոր, դաշնակահար
  • Գեորգի Լաթսո

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել