Վրատնա դաշտ կամ Վրատնա դոլինա, դաշտ Սլովակիայում՝ Փոքր Ֆատրա լեռնահամակարգում։ Գտնվում է Ժիլինա շրջանի Տերչով գյուղից 3 կիլոմետր հեռավորության վրա, զբաղեցնում է մոտավորապես 36 քառակուսի կիլոմետր մակերես[1]։ Դաշտ կարելի է մուտք գործել Տիեսնավիից, Ստարա դոլինայից, Նովա դոլինայից, Ստարի դվորից։

Վրատնա դաշտը
Վրատնա դաշտը Պոլուդնյովի գրյուն սարից /1460 մ/

Զբոսաշրջություն խմբագրել

Վրատնան համարվում է Սլովակիայի ամենահաճախ այցելվող զբոսավայրերից և լեռնադահուկային կենտրոններից մեկը։ «Վրատնա» հանգստյան տունը տեղավորված է 600-1550 մետր բարձրության վրա և դահուկորդներին տրամադրում է 16 դահուկուղիներ։ 2006 թվականից այստեղ գործում է ութտեղանոց գոնդոլներով ճոպանուղի մինչև Խլեբ սարի գագաթը, որը գտնվում է ծովի մակերևույթից 1490 մետր բարձրության վրա։ Դահուկային մարզաձևերի սիրահարները կարող են սար բարձրանալ նաև առանց ճոպանուղուց օգտվելու, զբաղվել ձմեռային զանազան խաղերով, սահնակ, հեծանիվ վարել, արշավների գնալ...

Ջրհեղեղը խմբագրել

2014 թվականի հուլիսի 21-ին, արտասովոր առատ տեղումներից հետո, ջրհեղեղը[2] ծածկեց Վրատնա բերող ճանապարհն ու մասամբ քանդեց այն՝ դաշտը կտրելով երկրի մնացած մասից։ Ճապանուղու վերին կայանից և «Վրատնա» հանգստյան տնից ավելի քան 120 զբոսաշրջիկներ տարհանվեցին[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «no title». Vratna.com. n.d. Վերցված է 2007 թ․ մայիսի 27-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  2. Katastrofa vo Vrátnej Արխիվացված 2016-03-24 Wayback Machine {{{2}}}
  3. Evakuácia vyše 120 turistov v okolí Vrátnej {{{2}}}
 
Քարտեզը

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վրատնա դաշտ» հոդվածին։