Վրաստանի գիտական ազգային գրադարան
Վրաստանի գիտական ազգային գրադարան (վրաց.՝ ეროვნული სამეცნიერო ბიბლიოთეკა, նախկինում՝ Վրացական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի գիտական գրադարան), հիմնադրվել է Վրացական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի հետ միաժամանակ՝ 1941 թվականին, և նախապես ծառայում էր միայն ակադեմիայի գիտական աշխատակիցներին։ Նրա գրքային ֆոնդն ընդգրկում էր երկու հազար օրինակ։ Բացի դրանից, ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտներում գործում էին իրենց գիտական գրադարանները։ Ակադեմիայի զարգացմանը զուգահեռ առաջացավ հիմնական գրադարան կազմակերպելու հարցը, որը հաջողությամբ լուծվեց 1945 թվականին։ Մի քանի տարի անց գրադարանի գրքային ֆոնդը, որ հարստացել էր գիտության գրեթե բոլոր ճյուղերին վերաբերող գրականությամբ, ներառում էր արդեն շուրջ 400 հազար տպագիր օրինակ։ Առանձին ուշադրություն էր դարձվում արտասահմանում տպագրված վրացերեն գրքերի և վրացական գրականության հազվագյուտ օրինակների ձեռքբերմանը, ինչպես նաև արտասահմանյան գրադարաններում, թանգարաններում ու մշակութային կենտրոններում պահվող հին վրացական ձեռաագրերի միկրոֆիլմերի ձեռքբերմանը միջազգային գրքափոխնակության միջոցով։ Տարբեր տարիների գրադարանը նվեր ստացավ բազմաթիվ հայտնի գիտնականների ու հասարակական գործիչների անձնական հավաքածուներ ու գրադարաններ, ինչպիսիք են Էքվթիմե Թաքաիշվիլին, Վուկոլա Բերիձեն, Ս. Նարիկաշվիլին, Վ. Վորոնինան, Ա. Բայկովան, Մ. Պոլիևկտովան, Գ. Լոմտատիձեն, Ն. Լորդկիպանիձեն, եղբայրներ Ի. և Վ. Ասլանիշվիլիները և այլք։ Բանաստեղծ, ակադեմիկոս Իոսիֆ Գրիշաշվիլին պետությանը կտակեց հարուստ գրադարան-թանգարան[1] (այն այժմ գտնվում է Վրաստանի գիտական ազգային գրադարանում), որ բաղկացած էր 100 հազար գրքից, այդ թվում և հազվագյուտ հրատարակություններ։
Երկիր | Վրաստան |
---|---|
Տեսակ | ազգային գրադարան |
Հիմնվել է | 1941 |
Տեղադրություն | Թբիլիսի |
Այլ տվյալներ | |
Կայք | sciencelib.ge |
Գրադարանի շենքը
խմբագրելՍկզբում գրադարանը տեղակայված էր Վրացական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի նախագահության շենքում։ 1960-ական թվականներին գրադարանի նոր շենքի կառուցման համար տեղ հատկացվեց Թբիլիսիի կենտրոնում, որտեղ այդ ժամանակ արդեն գործում էին մի քանի գիտահետազոտական ինստիտուտներ։ 1970 թվականին գրադարանը տեղափոխվեց այդ շենքը, որտեղ է գործում է մինչ օրս (Ալեքսիձեի փողոց 1-4։ Գրադարանի հինգհարկանի շենքը (ճարտարապետներ՝ Գ. Լեժավա և Ի. Լիբերման) կառուցված է այնպես, որ առավելագույնս հարմար լինի ընթերցողի համար։ Այստեղ կան 90 աշխատասենյակներ, մեծ ընթերցասրահ 200 անձի համար, 6 հարակից ընթերցասրահներ օժանդակ գրական ֆոնդով։ Գրադարանի ընդհանուր մակերեսը կազմում է 10 հազար քառ. կմ, իսկ հարակից տարածքները (բակ)՝ 1,25 հա։
Գրադարանի ֆոնդերը, կառուցվածքը և գործունեությունը
խմբագրել2006 թվականին միավորվեցին Գ. Միքելաձեի անվան գիտատեխնիկական գրադարանը (այն տեղակայված էր առանձին շենքում, որը գտնվում էր Կոստովի փողոց, 47 հասցեում) և Վրաստանի գիտությունների ակադեմիայի գիտական գրադարանը, և արդյունքում ձևավորվեց Վրաստանի գիտական ազգային գրադարան՝ որպես իրավաբանական անձ։ Տեխնիկական գրադարանի ֆոնդերի հիմնական մասը կազմում էին գիտատեխնիկական աշխատությունները, կատալոգները, վկայագրերը (շուրջ 20 մլն օրինակ) և այլն։ Ներկայում Վրաստանի գիտական ազգային գրադարանը ամենամեծն է երկրում. նրա գրքային ֆոնդն ընդգրկում է ավելի քան 3.5 մլն միավոր, այդ թվում՝ ավելի քան 600 հազար արտասահմանյան հրատարակություն։ Այստեղ պահպանվում են բազմաթիվ հայտնի մարդկանց անձնական գրադարաններ, հազնագյուտ հրատարակություններ, այդ թվում այնպիսի գրքեր, որոնցից պահպանվել են եզակի օրինակներ։ Մասնավորապես Վ. Կորբոյի գիրքը, որում նկարագրված է վրաց եկեղեցին V-VI դարերում, ստացվել է Վատիկանի գրադարանից, 10-րդ դարի եզակի ձեռագրերից մեկի՝ Բերդսկի ավետարանի միկրոֆիլմերը, որ ստացվել են Օքսֆորդի համալսարանից, IX-XI դարերի, այսպես կոչված, Սինայի ու Երուսաղեմի վրացական ձեռագրերի միկրոֆիլմերը, որ ստացվել են ԱՄՆ Կոնգրեսի գրադարանից։ Գրադարանում պահպանվում են Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը» պոեմի բոլոր վրացերեն հրատարակություններն ու թարգմանությունները։
Գրադարանում գործում են մատենագրության, բաժանորդների սպասարկման, կոմպլեկտավորման, մշակման, գրքերի վերանորոգման բաժիններ, գրքերի կազմման արհեստանոց, ֆտոլաբորատորիա։ Վերջին տարիներին բացվել են նոր բաժիններ, ինչպիսիք են գիտական տեղեկատվական վերլուծության խումբը, PR-խմբերը, գիտատեխնիկական թարգմանության խումբը, էլեկտրոնային ռեսուրսների կառավարման խումբը և այլն։
Գրաարանում ներդրվում են նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Ընթերցողները հնարավորություն ունեն կարդալ արտասահմանյան պարբերական հրատարակություններ էլեկտրոնային կատալոգի միջոցով։ 2007 թվականին գրադարանում բացվել է կույրերի սպասարկման հատուկ կենտրոն։
Վրաստանի գրադարանների միության օժանդակության շնորհիվ Վրաստանի գիտական ազգային գրադարանը ստանում է այնպիսի հրատարակությունների տվյալների բազան, ինչպիսիք են Քեմբրիջ, Օքսֆորդի համալսարանների ամսագրերը։
Վրաստանի գիտական ազգային գրադարանը կապված է աշխարհի շատ երկրների առաջատար գիտական կազմակերպությունների ու գրադարանների հետ, այդ թվում՝ Ավստրիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Լատվիայի, Լիտվայի, Ուկրաինայի, Լեհաստանի, ԱՄՆ-ի, Շվեյցարիայի և այլն։ Նշված երկրների ու Վրաստանի միջը իրականացվում են գրքերի ու տպագիր հրատարակությունների, ինչպես նաև աշխատակիցների փորձի փոխանակում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «About the library». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 16-ին.
Գրականություն
խմբագրել- Վ. Ուզնաձե, Վրացական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի կենտրոնական գիտական գրադարան, Թբիլիսի, Մեցնիերեբա, 1965. 115 էջ։ - վրաց.
- Մ. Զաալիշվիլի, Ն. Փրիցխալլավա, 60 տարի գիտությանը ծառայելով // Սաքարթվելոս գրադարան (ամսագիր.) — 2000. — № 1. — էջ 22-24։ - վրաց.