Վտակ (գրական ժողովածու)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վտակ (այլ կիրառումներ)
Վտակ, գրական-բանասիրական ժողովածու։ Լույս է տեսել 1901 թվականին, Թիֆլիսում։ Բաղկացած է երկու մասից։ Առաջինում տեղ են գտել Հովհաննես Հովհաննիսյանի, Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Թումանյանի, Պերճ Պռոշյանի, Ռափայել Պատկանյանի, Հ․ Տեր-Միրաքյանի ստեղծագործությունները, երկրորդ մասում՝ Հրաչյա Աճառյանի, Վարդգես Սուրենյանցի, Երվանդ Շահազիզի, Լ․ Նազարյանի, Գրիգոր Վանցյանի՝ հայ ժողովրդի պատմության հնագույն շրջանին, հայոց լեզվին, հայ բարբառներին, ճարտասանությանը նվիրված հոդվածներ։ Տպագրել է նաև Ցու․ Վեսելովսկու «Արևմտյան Եվրոպայի ազդեցությունը ռուսահայ գրականության վրա» հոդվածը։ ժողովածուն նվիրվել է Դ․ Զանշյանցի հիշատակին։
Վտակ | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Երկիր | ![]() |
Հրատարակման վայր | Թբիլիսի |
Հրատարակման տարեթիվ | 1901 |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 505)։ ![]() |