Վուդսթոք պալատ, արքայական նստավայր Օքսֆորդշայրի Վուդսթոք անգլիական քաղաքում[1]։

Վուդսթոք պալատի սկզբնական տեսքը

Այս վայրում Անգլիայի թագավոր Հենրի I-ը կառուցել է որսորդական տնակ և 1129 թվականին ավելացրել 7 մղոն (11 կմ) երկարությամբ պարիսպ՝ ստեղծելով առաջին արգելանոցը, որտեղ պահվում էին առյուծներ ու ընձառյուծներ։ Հենրիի թոռը՝ Հենրի II-ը տնակի տեղում պալատ է կառուցել, որտեղ ժամանակ է անցկացրել իր սիրուհու՝ Ռոզամունդ Քլիֆֆորդի հետ[1]։

Պալատում տեղի ունեցած կարևոր իրադարձություններից են՝

Վուդսթոք պալատը մեծ մասամբ ավերվել է Անգլիական բուրժուական հեղափոխության ընթացքում, իսկ մնացած քարերը հետագայում օգտագործվել են ոչ հեռու գտնվող Բլենիմյան պալատի շինարարության համար[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Pipe Simon (հոկտեմբերի 23, 2007)։ «Woodstock's lost royal palace»։ BBC Oxford։ Վերցված է նոյեմբերի 29, 2010 
  2. Davies John։ History of Wales։ էջ 140