Վուդու ամրոց

թանգարան Ֆրանսիայում

Վուդու ամրոցը (նախկինում Վուդու թանգարան) գտնվում է Ֆրանսիայի Էլզաս մարզի Ստորին Հռենոս գավառի Ստրասբուրգ քաղաքում։

Վուդու ամրոց
Թանգարանի նախասրահը
Տեսակթանգարան
ԵրկիրՖրանսիա
Տեղագրություն4, rue de Koenigshoffen
ՎայրՍտրասբուրգ
Կայքchateau-vodou.com
Քարտեզ
Քարտեզ

Նկարագրություն խմբագրել

 
Ամրոցը ջրի թանգարանի տարածքում

Թանգարանը ստեղծվել է 2014 թվականի հունվար ամսին՝ Մերի-Լյուսի և Մարկ Արբոգաստի կողմից, ինչպես նաև շահ չհետապնդող տեղային կազմակերպության օժանդակությամբ։ Այս թանգարանը համարվում է Ֆրանսիայի հռչակավոր վուդու թանգարաններից մեկը, քանզի այն ներառում է ամենաարժեքավոր վուդու արվեստի հավաքածուներ[1]

Ամրոցի արտաքնապատը կարելի է տեսնել հին Ստրասբուրգի ջրի ամրոցում։ Վերջինս հիմնադրված է 1878 թվականին և 1984 թ․–ից սկսած գտնվում է Ֆրանսիայի պատմական հուշարձանների ցանկում[2]։.

Թանգարանն իր դռները բացում է չորեքշաբթիից՝ կիրակի, ժամը 14–ից մինչև 18–ը։ Ամրագրման դեպքում թանգարանը հասանելի կարող է լինել խմբային այցելության համար (նվազագույնը 8 հոգի) սահմանված ժամերից դուրս ևս։ Երիտասարդ այցելուները նույնպես կարող են այցելություն կատարել թանգարան՝ ծանոթանալու վուդու արվեստի բազում գաղտնիքների հետ։

Հավաքածու խմբագրել

Մարկ Արբոգաստն ու Մերի-Լյուսը հավաքել են շուրջ 1060 արվեստի գործոցներ Տոգոյից, Բենինից, Գանայից և Նիգերիայից, որոնցից 220 ցուցադրված են « վուդուն՝ արվեստ, այլ կերպով դիտելու համար » (ֆրանսերեն՝ « le vodou, l’art de voir autrement ») մշտական ցուցահանդեսում։ Սա աշխարհում աֆրիկյան վուդու առարկաների ամենամեծ հավաքածուն է։

Հավաքածուի ստեղծողները դրա մասին արտահայտվել են հետևյալ կերպ․ «Վուդու ամրոցը ներկայացնում է Աֆրիկայի հանդեպ իմ ունեցած կիրքը, որը ներառում է ավանդական գիտելիքների, քիմիայի և որսորդության շուրջ հետաքրքրություններս։ [...] Ինչպես Աֆրիկայում իմ կատարած ճամփորդությունները, ցանկանում եմ, որ թե՛ այս թանգարանը և թե՛ իր հավաքածուները առաջացնեն զարմանալի և համարձակ արձագանքներ այն մարդկանց կողմից, ովքեր դեռ օրս լի են մարդկային բնության հանդեպ հետաքրքրվածությամբ։ Հենց այդ հետաքրքրությունն է, որն առկա է եղել վուդուի այս ստեղծագործությունները կազմելու ընթացքում՝ միշտ մարդկային խորը ուշադրությամբ։ »

Արտաքին հղումներ խմբագրել

Գրքեր խմբագրել

  • Պասկալ Կոքի, « L'esprit Vodou », հրապարակված Les Saisons d'Alsace–ում, համար 64, 2015 թ․, էջ․ 18-23
  • Պոլին Մոներիո, « Initiation au vodou », հրապարակված է Cahier Vodou–ում, խմբագրված է Association des Amis du Château Vodou–ի կողմից, Ստրասբուրգ, 2015 թ․, 24 էջ
  • Բերնարդ Մուլեր և Նանետ Ջակոմինջ Սնոեպ, Vodou : autour de la collection Arbogast, Փարիզ, 2013 թ․, 271 էջ

Ֆիլմեր խմբագրել

  • Sur la piste du vaudou, Դավիթ Առնոլդի վավերագրական ֆիլմը Bix Films/France Télévisions–ի համար, 2012 թ․, 52 րոպե

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վուդու ամրոց» հոդվածին։