Վոլֆրամ Զիվերս
Վոլֆրամ Զիվերս (գերմ.՝ Wolfram Sievers, հուլիսի 10, 1905[1], Հիլդեսհայմ, Հիլդեսհայմ[2] - հունիսի 2, 1948[1], Լանդսբերգի բանտ, Լեխի Լանդսբերգ), Երրորդ Ռայխի ռասսայական քաղաքականության ղեկավարներից մեկը, 1935 թվականից զբաղեցրել է Ահնեներբեի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ 1945 թվականի հունվարի 30-ին ՍՍ-ի օբերֆյուրերի կոչում։ Զբաղեցրել է նաև Ռեյխի գիտահետազոտական խորհրդի տնօրենների խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնը։
Վոլֆրամ Զիվերս գերմ.՝ Wolfram Sievers | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 10, 1905[1] |
Ծննդավայր | Հիլդեսհայմ, Հիլդեսհայմ[2] |
Մահացել է | հունիսի 2, 1948[1] (42 տարեկան) |
Մահվան վայր | Լանդսբերգի բանտ, Լեխի Լանդսբերգ |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | պաշտոնյա և գործադիր տնօրեն |
Աշխատավայր | Personal Staff Reichsführer-SS?[2], Reichsforschungsrat?[2] և Ահնեներբե[3] |
Կուսակցություն | Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն[2] |
Անդամություն | ՍՍ[2] |
Wolfram Sievers Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է եկեղեցական երաժշտի ընտանիքում։ Տարրական կրթությունը ստացել է ծննդավայրում, սակայն չի ավարտել։ Որոշ տվյալների համաձայն, հեռացվել է դպրոցից՝ Պաշտպանության և հարձակման գերմանական ազգային միությանը անդամ լինելու համար։ Շտուտգարտ տեխնոլոգիական համալսարանում սովորել է պատմություն, կրոնի պատմություն և փիլիսոփայություն։ 1928 թվականից հարում է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցությանը, իսկ 1929 թվականին պաշտոնապես անդամակցել նրան (կուսակցական տոմս № 144983): 1934 թվականի նոյեմբերի 22-ին ամուսնացել է։ Ունեցել է որդի և երկու դուստր։ 1935 թվականին, Ահնեներբե համայնքի ձևավորումից հետո, դարձել է համայնքի գլխավոր քարտուղարը և անդամակցել ՍՍ-ին (անձնական համար № 275325): Զբաղեցնելով այդ պաշտոնը՝ սերտ հարաբերություններ է ունեցել դոկտոր Ավգուստ Հիրթի հետ։ Իրականացրել է տեխնիկական և տնտեսական աշխատանքներ՝ համակենտրոնացման ճամբարների տարածքներում հետազոտական լաբորատորիաներ և ինստիտուտներ ստեղծելու նպատակով։ 1941 թվականի հունիսի 16-ին, շարքային զինվորական կոչումով, անցել է ՍՍ-ի պահեստազոր։ 1942 թվականի նոյեմբերի 9-ից ՍՍ-ի ռեյխսֆյուրերի անձնական շտաբում գլխավորել է Անեներբեի շտաբային կենտրոնը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձերբակալվել է և 1947 թվականի օգոստոսի 20-ին դատապարտվել մահապատժի՝ Նյուրնբերգում կայացած Բժիշկների նկատմամբ նյունբերգյան դատավարության, չնայած իր ընկեր Ֆրիդրիխ Հիլշերի կողմից ներկայացված միջնորդության և հովանավորչության։ Հաջորդ տարվա հունիսի 2-ին Զիվերսը կախաղան է բարձրացվել, այլ ոչ թե գնդակահարվել, ինչպես շատ հաճախ շփոթմամբ նշում են որոշ աղբյուրներում[4]։
Պարգևներ
խմբագրել- «Նյուրնբերգ 1929» հիշատակի նշան
- Հին մարտիկի տարբերանշան
- ՍՍ-ի սպորտային բրոնզե նշան
- Կայսերական սպորտային արծաթե նշան
- «Մարտական ծառայության խաչ I աստիճանի մեդալ» (1944)
- «Մեռած գլուխ» օղակ
- ՍՍ ռեյխսֆյուրերի պատվո սուր
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Nuremberg Trials Project — 2016.
- ↑ Nuremberg Trials Project — 2016.
- ↑ Васильченко А.В. Оккультный миф III Рейха. — М.: Яуза-пресс, 2008. — С. 339. — 624 с. — ISBN 978-5-903339-72-3
Գրականություն
խմբագրել- Michael H. Kater: Das «Ahnenerbe» der SS 1935—1945. Ein Beitrag zur Kulturpolitik des Dritten Reiches. 4. Auflage. Oldenbourg, München 2006.
- Hans-Joachim Lang: Die Namen der Nummern. Wie es gelang, die 86 Opfer eines NS-Verbrechens zu identifizieren. Überarbeitete Ausgabe. Fischer-Taschenbuch-Verlag, Frankfurt am Main 2007.
- Залесский К.А. СС. Охранные отряды НСДАП. — М.: Эксмо, 2005. — 672 с. — ISBN 5-699-09780-5
Արտաքին հղումներ
խմբագրել- Допрос Вольфрама Зиверса на процессе по делу нацистских медиков Արխիվացված 2007-02-16 Wayback Machine
- Краткая биографическая справка на сайте «Вымпел-В»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոլֆրամ Զիվերս» հոդվածին։ |