Վոլքան Դեմիրել (թուրքերեն՝ Volkan Demirel; հոկտեմբերի 27, 1981(1981-10-27)[1][2][3][…], Ստամբուլ, Թուրքիա), թուրք ֆուտբոլային դարպասապահ: Խաղացել է Թուրքիայի հավաքականում։ Մասնակցել է Եվրո 2008-ին։ Սիրում է լողալ, ճանապարհորդել, սպորտային ավտոմեքենաների կոլեկցիոներ է:

Վոլքան Դեմիրել
թուրքերեն՝ Volkan Demirel
Քաղաքացիությունը  Թուրքիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 27, 1981(1981-10-27)[1][2][3][…] (42 տարեկան)
Ծննդավայր Ստամբուլ, Թուրքիա
Հասակ 191 սանտիմետր
Քաշ 92 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Կարիերա

խմբագրել

Դարպասապահը սովորել է «Կարտալսպոր» ակումբի պատանեկան ֆուտբոլային դպրոցում, որից հետո, 51 խաղ խաղալով նույն «Կարտալսպոր»ակումբի կազմում, նրան ուշադրություն են դարձրել մի քանի թուրքական ակումբների սկաուտներ: 2002 թվականի հուլիսին տեղափոխվել է թուրքական «Ֆեներբահչե» ակումբ, սակայն երիտասարդ դարպասապահն իր առաջին խաղը հիմնական թիմի կազմում անցկացրել է միայն 2003 թվականի ապրիլի 26-ին՝ «Սամսունսպոր» ակումբի դեմ խաղում։ Ունենալով հիանալի արձագանք և դիրքային հիանալի զգացողություն՝ մեկ տարի անց Վոլքանը ամուր հաստատվել է «Ֆեներբահչեի» հիմնական կազմում, որից հետո 2004 թվականին սկսել է հանդես գալ Թուրքիայի ազգային հավաքականի խորհրդանշանի տակ, որի համար նա անցկացրել է 63 հանդիպում։

Վոլքանը ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում «Ֆեներբահչեի» հաջողության առանցքային խաղացողներից է եղել, որտեղ թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ։ Դարպասապահը ճանաչվել է «Սևիլյա» ակումբի հետ հանդիպման հերոս, որում հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում 3 հարված է հետ մղել։

Ձեռքբերումներ

խմբագրել

«Ֆեներբահչե»

  • Թուրքիայի չեմպիոն (5)․ 2003/04, 2004/05, 2006/07, 2010/11, 2013/14
  • Թուրքիայի Սուպեր Գավաթակիր (3)․ 2007, 2009, 2014
  • Թուրքիայի գավաթակիր (2)․ 2011/12, 2012/13

Թուրքիայի հավաքական

Անձնական կյանք

խմբագրել

Ամուսնացել է 2009 թվականի «Միսս Բելգիայի»՝ Զեյնեպ Սևերի հետ: Հարսանիքը տեղի է ունեցել 2010 թվականի սեպտեմբերին[4]։ Նա նաև ոլեյբոլ է խաղում Fenerbahçe Acıbadem-ում[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://www.tff.org/Default.aspx?pageId=30&kisiId=463760
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Волкан и Зейнеп сыграли свадьбу». Արխիվացված է օրիգինալից 2010-09-24-ին. Վերցված է 2013-04-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Miss België Zeynep Sever, mevrouw Volkan Demirel». Արխիվացված է օրիգինալից 2010-02-24-ին. Վերցված է 2013-04-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

խմբագրել