Վոլոդյա Գրիգորյան (դերասան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վոլոդյա Գրիգորյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վոլոդյա Հակոբի Գրիգորյան (1925, նոյեմբերի 18, Ալավերդի - նոյեմբերի 6, 2017[2]), հայ դերասան։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1978)։
![]() | |
---|---|
![]() Կադր «Ձիավորը, ում չէին սպասում» ֆիլմից (1984) | |
Ծնվել է | նոյեմբերի 18, 1925 |
Մահացել է | նոյեմբերի 6, 2017[1] (91 տարեկան) |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | դերասան |
Աշխատավայր | Ալավերդու թատրոն, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն և Վանաձորի դրամատիկական թատրոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՎոլոդյա Գրիգորյանը ծնվել է 1925 թվականին Լոռու մարզի Հագվի գյուղում։ Հայրը 1908 թվականից աշխատել է Ալավերդու պղնձաձուլարանում, հետագայում Ալավերդի է տեղափոխել նաև ընտանիքը։ Դպրոցն ավարտել է Ալավերդիում։ Առաջին անգամ բեմ է բարձրացել Ալավերդու պետական բանվորական թատրոնում։ Կարճ ժամանակ անց դարձել թատրոնի առաջատարը և կերպավորել խաղացանկի գրեթե բոլոր հերոսներին։ 1951 թվականին Ալավերդու բանվորական թատրոնի փակվելուց հետո աշխատել է Ստեփանավանի, այնուհետև Երևանի պատանի հանդիսատեսի թատրոններում։ Սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում՝ Արմեն Գուլակյանի արվեստանոցում։ Ուսումը կիսատ է թողնել և շարունակել է դերասանական գործունեությունը Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում, որտեղ խաղացել է շուրջ 50 տարի՝ մինչ 1993 թվականը[3][4]։ Հայ մեծանուն դերասանների` Հրաչյա Ներսիսյան, Ավետ Ավետիսյան, Վահրամ Փափազյան և ուրիշների հետ։ Սերտ ու բարեկամական կապեր է ունեցել հատկապես Փափազյանի հետ՝ արժանանալով նրա բարձր գնահատականին։ Վոլոդյա Գրիգորյանը համարվում է Վահրամ Փափազյանի լավագույն կասիոներից մեկը։ 1970-ին հիմնադրել է ՀԹԳՄ Կիրովականի բաժանմունքը և դրան կից դերասանական ստուդիան, որը կարևոր նշանակություն ունեցավ հանրապետության երրորդ քաղաքում և ընդհանրապես Լոռում դերասնական կադրերի նախանական պատրաստության գործում։ Ստուդիականների մեծ մասը համալրեցին Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետթատրոնի արտիստակամ կազմը։ Նախաձեռնել և համախոհների հետ հիմանդրել է նաև (1979 թ.) «Թատերական Լոռի փառատոնը, որը գործում է մինչև օրս։ Վոլոդյա Գրիգորյանը երկար տարիներ ղեկավարել է նաև Կիրովականի Երկաթուղայինների ակումբի ժողովրդական թատրոնը, ինքնագործ դերասանների հետ բեմադրելով մի քանի տասնյակ ներկայացումներ։ Ներկայացումներ է բեմադրել նաև Աբելյանի անվան թատրոնում։
Ալավերդու, Վանաձորի, Ստեփանավանի և Երևանի Պատանի Հանդիսատեսի թատրոններում։ Վոլոդյա Գրիգորյանը կերտել է շուրջ 200 կերպարներ`
- Ֆերդինանդ (Շիլլեր «Ավազակներ»)
- Դավիթ Կոպերֆիլդ (Չարլզ Դիքքենս «Դավիթ Կոպերֆիլդ»)
- Սեյրան (Շիրվանզադե «Նամուս»)
- Մակբեթ (Շեքսպիր «Մակբեթ»)
- Ռիչարդ Երրորդ (Շեքսպիր «Ռիչարդ Երրորդ»)
- Քեբըթ (Յուջին Օ Նիլ «Սերը ծփիների տակ»)
- Բաղդասար (Հ.Պարոնյան «Բաղդասար աղբար»)
- Մանուկ Աղա (Հ.Պարոնյան «Մեծապատիվ մուրացկաններ»)
- Կոլոմիյցեվ (Մաքսիմ Գորկի «Վերջինները»)
- Եզոպոս (Գ.Ֆիգեյրետո «Եզոպոս»)
- Բոռ (Ա.Վոյնիչ «Բոռ») և այլն։
Նկարահանվել է նաև ֆիլմերում՝
Մրցանակներ և պարգևներ
խմբագրել- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1967
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1978
- Ալավերդու պատվավոր քաղաքացի
- Արտավազդ մրցանակ, 2014
Ծանոթագրություններ
խմբագրել3. «Ապրելն ինքնին երջանկություն է(չաշխատող հղում)»