Վոլխոնկա (թատրոն)

թատրոն

Եկատերինբուրգ քաղաքի թատրոնի կենտրոն «Վոլխոնկա» (ռուս.՝ Екатеринбургский городской театральный центр «Волхонка»), թատրոն Եկատերինբուրգում։ Գտնվում է Եկատերինբուրգ քաղաքի Մալիշև փողոց 21 հասցեում։

Picto infobox masks.png
Վոլխոնկա
Театр Волхонка 2019 01.jpg
Տեսակթատրոն, հաստատություն և մարդկանց խումբ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Գտնվելու վայրըԵկատերինբուրգ
Հիմնադրման ամսաթիվ1986
Կայքvolhonkateatr.ru(ռուս.)
Commons-logo.svg Yekaterinburg Drama Theater Volkhonka Վիքիպահեստում

Թատրոնի պատմությունԽմբագրել

Թատրոնը ստեղծվել է 1986 թվականին որպես քաղաքային երիտասարդական թատրոն։ Թատերախմբի անդամները դարձան Սվերդլովսկյան վարժարանի շրջանավարտները։ Առաջին տնօրենը՝ Սերգեյ Ֆեդորովը, ադմինիստրատիվ ղեկավար՝ Նատալյա Տարնովսկայա։ Ամենահայտնի ստեղծագործություններից մեկը 80-ական թվականների «Դերասանի ելքը» ստեղծագործությունն է, որի հեղինակն է Միշել Գիլդերոդան։

1991 թվականին տնօրեն և գեղարվեստական ղեկավար է դառնում Վլադիմիր Վալլը։ 1992 թվականին թատրոնը արդեն ունենում է իր տարածքը և «Վոլխոնկա» անունը։

Վալլի ժամանակաշրջանում է, որ ստեղծվում է «Վոլխոնկայի» հայեցակարգը. կենդանի, բջջային թատրոն, մշտական ռեժիսորի բացակայությամբ, խցիկային ներկայացումներով։

 
« Մեծ դահլիճը այլասերում է դերասանին։ Երբ հարկավոր է «մաքրել» 600 մետր տարածք, ապա դերասանը անխուսափելիորեն սկսում է արագացնել, խթանել իր էմոցիաները, ցուցադրել զգացմքունքերը։ <...> Իսկ փոքր շենքում արագացնել ոչինչ պետք չէ։ <...> Դիտողը աչքերով, երեսի փոքր իսկ շարժումներով, ունքերի և շրթունքների շարժումներով հիմնական տեղեկություններ է ստանում հերոսի մասին[1]:.»

«Վոլխոնկա»-ն ձգտում է լինել տարբեր ճաշակների թատրոն, իր բեմադրություններում անդրադառնալով տարբեր ժանրերի՝ կատակերգություն, դրամա, ողբերգություն և այլն[2]։ Թատրոնում բեմադրվում են նաև Էդվարդ Օլբիի, Ուիլյամս Թեննեսսիի, Սլավոմիր Մրոժեկի, Ալբեր Կամյուի, Ալեքսանդր Վամպիլովայի, Նիկոլայ Կոլյադիի, Միխայիլ Բուլգակովի, Ալեքսեյ Սլապոսկիյի, Վայսի, Կոբո Աբեի, Պիեր Բեմարշեի պիեսները։

Թատրոնում ներկայացվում են նոր անուններ և համաշխարհային թատրոնի միտումները, խաղացանկի մեծ մասը քիչ հայտնի հեղինակների ստեղծագործություններ են։

Վլադիմիր Վալլի մահից հետո՝ 2003 թվականի մարտին, թատրոնի ղեկավարությունը իր վրա է վերցնում նրա այրին՝ Մարգարիտա Վալլը, 2006 թվականին նրա հետ կոնֆլիկտի պատճառով թատրոնի ամբողջ թատերախումբը հեռանում է։ Դերասանները ստեղծում են անկախ համագործակցություն և բեմադրություններ են կատարում եկատերինբուրգյան Դերասանի տան տարածքում, իսկ ավելի ուշ Գունավոր մետաղների վերամշակման նախկին շենքի դահլիճում։ 2008 թվականին թատրոնը իրեն է վերադարձնում հին շենքը։

2007 թվականից թատերախումբը ղեկավարել են դերասաններ Տատյանա Սավինկովան և Ալեքսանդր Ֆուկալովան։ 2010 թվականի հուլիսին Ալեքսանդր Ֆուկալովը լքում է «Վոլխոնկի»-ի խումբը, և Տատյանա Սավինկովան համատեղում է թատրոնի ղեկավարի և ստեղծագործական տնօրենի պաշտոնները։

Թատրոնի թատերախումբԽմբագրել

Տարբեր ժամանակներում թատրոնում խաղացել են.

Յուրի Գորին, Մարգարիտա Երշովան, Ալբերտ Զինատուլինին, Իգոր Կիտաևը, Իլյա Մոժայսկին, Անդրեյ Նեուստրոևը, Միխայիլ Պազնիկովը, Յուլիա Ռոիոնովնան, Անդրեյ Սոլմին, Դենիս Չուլոշնիկովը, Տատյանա Բոնդարենկոն։

Թատրոնի ներկայիս թատերախումբԽմբագրել

Տատյանա Սավինկովա (դերասանուհի, թատրոնի գեղարվեստական ղեկավարը), Ալեքսանդր Սերգեև, Ալեքսեյ Ագապով, Պոլինա Վոտինովա, Պոլինա Դյաչոկ, Եկատերինա Օստապենկո, Իգոր Ռեշետով, Գեորգիյ Դոբրովիցկիյ, Ալեքսեյ Շեստյակով, Մարիա Վասիլևա, Ազատ Նիգմատուլլին։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Интервью Владимира Валла. Газета «Волхонка: крупный план». 1999 г. № 1
  2. «журнал ZAART, 2006»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2017-06-27 

Արտաքին հղումներԽմբագրել