Վոլլաստոն (անգլ.՝ Wollaston Lake), լիճ Կանադայի Սասկաչևան նահանգում։ Գտնվում է նահանգի հյուսիս-արևելքում։ Կանադայի խոշորագույն լճերից մեկը` 2286 կմ² ջրային մակերեսով, ընդհանուր մակերեսը` 2681 կմ², Սասկաչևանի նահանգի երրորդ ամենամեծ լիճն է[3]։ Լճի երկարությունը 70 մղոն (112 կմ) է, առավելագույն լայնությունը 25 մղոն (40 կմ)[4]։ Ծովի մակերևույթից ունի 398 մ բարձրություն։ Նոյեմբերից հունիս ընկած շրջանում լիճը սառչում է[5]։ 1800 թվականին Պիտեր Ֆիդլերի կողմից հայտնաբերվել է Վոլլաստոն լիճը, այնուհետև օգտագործվել է մորթու առևտրով զբաղվող առևտրականների կողմից որպես տրանսպորտային միջանցք, երկու գետի միջև ընկած ջրբաժանի միջով։ 1821 թվականին անվանվել է անգլիացի քիմիկոս Ուիլիամ Հայդ Վոլլաստոն և բևեռախույզ Ջոն Ֆրանկլինի կողմից։

Վոլլաստոն
Տեսակսառցադաշտային լիճ
Երկիր Կանադա[1]
ՎարչատարածքՍասկաչևան[1]
Երկարություն113 կմ
ԲԾՄ398 մետր
Խորություն71 մետր
Մակերես2286 կմ²
Ծավալ75 կմ³
Ջրի պահման ժամանակ14 տարի[2]
Ջրահավաքի տարածքChurchill river basin?
Ավազանի տարածք23 310 կմ²
Ավազանի երկիր Կանադա[1]
Լիճ հոսող գետGeikie River?
Լճից հոսող գետCochrane River?[1]
Քարտեզ
Քարտեզ

Լճի ափին գտնվող միակ բնակավայրը նույնպես կոչվում է Վոլլաստոն Լեյք (մոտ 800 բնակիչ) և գտնվում է լճի արևելյան ափին։ Լճի մոտ է գտնվում ոչ մեծ Վոլլաստոն Լեյք օդանավակայանը։ Լճի արևմտյան ափով է անցնում բոլոր եղանակներին գործող 905 ավտոմայրուղին, տրանսպորտային հաղորդակցության հարմարավետության համար ձմռան ամիսներին լճի ափերը միավորվում են ձմեռնուղով։ Հիմնական սնումը Գիկ գետից է, որը հոսում հարավ-արևմուտում։

Վոլլաստոնը աշխարհի ամենամեծ լիճն է, որը գտնվում է ջրբաժանի վրա և, բնականաբար, հոսում է երկու տարբեր ավազանների՝ Մակենզի և Չերչիլ գետի վրայով։ Լճից հյուսիս-արևմուտք գտնվում է Ֆոնտ դե Լակ գետի, Բլեք Լեյքի, Աթաբասկայի և Մակենզիի միջով թափվում է Հյուսիսային օվկիանոս։ Լճի հյուսիսարևելյան անկյունից միանում է Կոչրան գետով դեպի Դեր լճին, այնուհետև Չերչիլ գետի համակարգի միջոցով Հուդզոնի ծովին[6]։

Լճում զարգացած է սպորտային և սիրողական ձկնորսությունը։ Հատկապես շատ են շիղաձկները, գայլաձկները, լճի կարմրախայտը, արկտիկական ձամբռիկը[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://www4.rncan.gc.ca/search-place-names/unique/HANMS
  2. http://wldb.ilec.or.jp/Details/Lake/SNAM-143
  3. «Атлас Канады (таблицы крупных озёр по провинциям и другая информация)» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 20-ին.
  4. Encyclopedia Canadiana, Grolier of Canada Limited, Toronto-Ottawa-Montreal, 1967, Volume 10, page 350
  5. «База данных по озёрам мира Международного комитета по проблемам озёр (Word Lake Database, International Lake Environment Committee)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
  6. «Canadian Encyclopedia». www.thecanadianencyclopedia.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  7. «Canada Fishing Online. Wollaston Lake». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 9-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոլլաստոն» հոդվածին։