Վոլդեմար Բաալ
Վոլդեմար Բաալ (ռուս.՝ Бааль, Вольдемар Иванович, հուլիսի 17, 1936, Volga German Autonomous Soviet Socialist Republic, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 24, 2011[1][2]), ռուս և լատվիացի խորհրդային գրող։
Վոլդեմար Բաալ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 17, 1936 |
Ծննդավայր | Volga German Autonomous Soviet Socialist Republic, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հունվարի 24, 2011 (74 տարեկան) |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, խմբագիր և լրագրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կարագանդայի պետական տեխնիկական համալսարան, Կրասնոյարսկի պետական ագրարային համալսարան և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1969) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն և Լատվիայի գրողների միություն |
Կենսագրություն Խմբագրել
Ծնվել է Պովոլժիեի գերմանացիների ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետությունում (այժմ` Սարատովի մարզ)[1] (ըստ այլ տվյալների` Կրասնոյարսկի երկրամասի Վախրուշևո գյուղում[3]), այստեղից էլ ծննդյան վկայականի մեջ հայտնվել է Վլադիմիր անվան գերմանական ձևը։
Մանկությունն անցկացրել է Կրասնոյարսկի երկրամասում։ Աշխատել է որպես գյուղական դպրոցի ուսուցիչ, հանքափոր, փականագործ, նավաստի և հրշեջ։ Հետագայում ընդունվել է Կարագանդայի գիտահետազոտական ինստիտուտը, ապա տեղափոխվել Կրասնոյարսկի գյուղատնտեսական ինստիտուտի ինժեներա-մեխանիկական ֆակուլտետը։ Աշխատել է Լատվիայի տորֆի գործարանում։ 1962 թվականին ընդունվել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը, որն ավարտել է 1969 թվականին։ Որպես լրագրող աշխատել է Լատվիայի մամուլում և ռադիոյում։ 1960 թվականից ապրել է Լատվիայում[3]։
Եղել է ԽՍՀՄ գրողների միության և Լատվիայի գրողների միության անդամ։
Ստեղծագործություններ Խմբագրել
Սկսել է տպագրվել 1956 թվականից։
Սիբիրական գյուղի կյանքի («Բախվորյան պատմություններ», «Ա կետից ...» և այլն) և արդյունաբերական թեմաների («Օր ու գիշեր» և այլն) մասին պատմող ստեղծագործությունների հեղինակ է։
Գրել է նաև ֆանտաստիկայի ժանրով։ Այս ժանրի առաջին հրապարակումը` «Պլատինե օղագոտին» հեքիաթի և ֆանտաստիկային սինթեզ է. այլմոլորակայինները Երկրի վրա փորձ են անցկացնում պլատինե օղով, որը ցանկություններ էր իրականացնում, և հետևում են այն մարդկանց գործողություններին, որոնք օգտագործել են այն։ «Փորձ» պատմվածքում ռոբոտները ձևանում են մարդկանց ծառաներ և ուսումնասիրում են մարդկային ապրումներն ու փորձեր կատարում մարդկանց վրա։ «Մոռացության աղբյուր» վեպը (1985) պատմում է հասարակության առաջ գիտնականի պատասխանատվության մասին. լուրջ բացահայտում անելով` վեպի հերոսը չի շտապում իրականացնել այն։ Որպես կանոն, հեղինակը ֆանտաստիկ միջավայրն օգտագործում է միայն ստեղծագործության բովանդակության կարևորությունն ընդգծելու համար։ Բաալի ստեղծագործությունները թարգմանվել են լատվերեն, գերմաներեն, բուլղարերեն, ղազախերեն և այլ լեզուներով։
Հրապարակումներ Խմբագրել
Գրքեր Խմբագրել
- Бааль В. Голоса. — Рига: Лиесма, 1968.
- Бааль В. Бахровские повести. — М.: Советский писатель, 1974.
- Бааль В. День и ночь : Роман. — Рига: Лиесма, 1980. — 429 с.
- Бааль В. Золотая : Роман. — Рига: Лиесма, 1982. — 430 с.
- Бааль В. Из пункта А...: Роман. — М.: Советский писатель, 1983. — 327 с.
- Бааль В. Источник забвения: Роман. — Рига: Лиесма, 1985. — С. 363. — 50 000 экз.
- Бааль В. Бахровский круг : Рассказы и роман. — Рига: Лиесма, 1986. — 430 с.
- Бааль В. Из пункта А... : Роман / Перевела с рус. на латыш. И. Калнциема. — Рига: Лиесма, 1989. — 348 с. — ISBN 5-410-00114-1
Առանձին հրապարակումներ Խմբագրել
- Бааль В. Платиновый обруч: Фантаст. повесть. // Даугава. — 1981. — № 6. — С. 53-90.
- Бааль В. Платиновый обруч: Фантаст. повесть // Лабиринт: Фантаст. произведения. — Рига: Лиесма, 1982. — С. 174-242.
- Бааль В. Эксперимент: Повесть // Хрустальная медуза: Фантаст. произведения. — Рига: Лиесма, 1985. — С. 140-182.
- Бааль В. Эксперимент // Даугава. — 1986. — № 5. — С. 53-90.
- Бааль В. Эксперимент // Лабиринт: Фантаст. произведения. — Рига: ЛИА "ЛИТ", 1990.
Նախաբան այլ հեղինակների համար Խմբագրել
- Яворская А. Загон ягнят: повесть. / Предисловие В.Бааля. — Рига: Jumi, 2001. — 55 с. — ISBN 9984-60-698-8
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Ըստ այլ տվյալների (տե՛ս [1] Archived 2017-09-24 at the Wayback Machine.), ծնվել է Սիբիրի Վախրուշևո գյուղում
- ↑ «Некролог: Вольдемар Бааль»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-20-ին։ Վերցված է 2011-12-15
- ↑ 3,0 3,1 Клинтс П. Вольдемар БААЛЬ: «Я — русский националист» Archived 2017-09-24 at the Wayback Machine. «Ракурс», 2006
Արտաքին հղումներ Խմբագրել
- Библиография В. И. Бааля
- Интервью с В. Баалем Archived 2017-09-24 at the Wayback Machine.