Վոլգոգրադի Ի. Ի. Մաշկովի անվան կերպարվեստի թանգարան

Վոլգոգրադի Ի. Ի. Մաշկովի անվան կերպարվեստի թանգարան (ռուս.՝ Волгоградский музей изобразительных искусств имени И. И. Машкова), հիմնադրվել է 1960 թվականին (1963 թվականի հունիսի 22-ին բացվել է այցելուների համար[1]) և համարվում է Վոլգոգրադի միակ գեղարվեստի թանգարանը։ Թանգարանի ցուցադրության հիմքն են կազմում XVIII-XX դդ. ստեղծագործություններ։ Թանգարանում լավ է ներկայացված ռուսական բնանկարների պատմությունը[2]։

Վոլգոգրադի Ի. Ի. Մաշկովի անվան կերպարվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՎոլգոգրադ
Հիմնադրվել էապրիլի 20, 1960
Կայքvolgogradmuseum.ru
Քարտեզ
Քարտեզ

Վոլգոգրադի կերպարվեստի թանգարանը Իլյա Մաշկովի անունով է կոչվել 2010 թվականի հոկտեմբերի 25-ից[1]։

Սկզբում թանգարանի հավաքածուն ստեղծվել է այլ թանգարանների հավաքածուների աշխատանքների հիման վրա, մասնավորապես, Էրմիտաժի, Տրետյակովյան պատկերասրահի, Պատմության պետական թանգարանի և մի քանի այլ թանգարանների։ Հետագայում համալրումը կատարվել է ձեռքբերումների և նվիրատվությունների միջոցով։ Թանգարանում մշտապես ներկայացվում է ժամանակակից արվեստագետների, այդ թվում վոլգոգրադցի նկարիչների աշխատանքները[1]։

Ներկայումս թանգարանն ունի ավելի քան 7000 գեղանկար և քանդակ։ Հատկապես առանձնանում է վոլգոգրադցի նկարիչ Իլյա Մաշկովի նկարների ժողովածուն։ 20-րդ դարի գեղանկարչության հավաքածուներից նկատելի են նաև Ա. Պլաստովի, Դ. Դ. Ժիլինսկու, Վ. Ֆ. Ստոժարովի, Գ. Մ. Կորժևի, Վ. Ե. Պոպկովի, Ն. Ի. Անդրոնովի, Ն. Ի. Նեստերովի աշխատանքները[3]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Волгоградский музей изобразительных искусств имени И.И. Машкова» (ռուսերեն). museum.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 28-ին.
  2. «О Волгоградском музее изобразительных искусств» (ռուսերեն). Волгоградский музей изобразительных искусств. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 28-ին.
  3. «Коллекция» (ռուսերեն). Волгоградский музей изобразительных искусств. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 28-ին.

Գրականություն խմբագրել

  • Т. Гафар Волгоградский музей изобразительных искусств. — Белый город, 2006. — 63 с. — (Сокровища русского искусства). — ISBN 9785779310253
  • В. Л. Янин Российская музейная энциклопедия. — Прогресс, 2001. — Т. 1.