Վյատկա (գետ)
գետ Ռուսաստանում
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վյատկա (այլ կիրառումներ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Վյատկա (ռուս.՝ Вятка), գետ Ռուսաստանում (Ուդմուրտիա, Կիրովի մարզ, Թաթարստան)։
Աշխարհագրություն
խմբագրելՎյատկա գետը սկիզբ է առնում Վերխնեկամենսկի բարձրավայրից և թափվում է Կամա։ Գետը պատկանում է Կասպից ծովի ավազանին։ Ակունքը ծովի մակարդակից գտնվում է 240 մ բարձրության վրա։ Գետի ափին են գտնվում Սլոբոդսկոյ, Կիրովո-Չեպեցկ, Կիրով, Օռլով, Կոտելնիչ, Սովետսկ, ՎյատսկիեՊոլյանի, Սոսնովկա, Օմուտնինսկ, Կիրս, Նոլինսկ, Ուրժում, Մալմիժ։
Հիդրոգրաֆիա
խմբագրելՎյատկա գետի երկարությունը կազմում է 1314 կմ, ավազանի մակերեսը՝ 129000 կմ2 է։ Գետի ջրի ծախսը միջինում կազմում է 890 մ3։
Վտակներ
խմբագրելՎյատկա գետի վտակներն են աջից՝ Բելայա, Կոբրա, Լետկա, Վելիկայա, Մոլոմա, Պիժմա, Շոշմա, ձախից՝ Չեպցա, Բիստրիցա, Վոյա, Կիլմեզ գետերը։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Малома (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1906. — Т. доп. II. — С. 132.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վյատկա (գետ)» հոդվածին։ |