Վյաչեսլավ Սոլովյով (ռուս.՝ Вячесла́в Вале́рьевич Соловьёв, մարտի 12, 1970(1970-03-12), Յարոսլավլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 2, 2008(2008-12-02), Յարոսլավլ, Ռուսաստան[1]), ռուս սերիական մարդասպան-թունավորող։ Թույնի օգնությամբ սպանել է վեց մարդու, այդ թվում՝ սեփական կնոջն ու հարազատ դստերը։

Վյաչեսլավ Սոլովյով
Պատկեր
Ծննդյան ամսաթիվմարտի 12, 1970(1970-03-12)
ԾննդավայրՅարոսլավլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մահվան ամսաթիվդեկտեմբերի 2, 2008(2008-12-02) (38 տարեկան)
Մահվան վայրՅարոսլավլ, Ռուսաստան
Մահվան պատճառՖլեգմոնա
Պատիժցմահ բանտարկություն
Սպանություն

Նախապատրաստում սպանությունների խմբագրել

2001-2002 թվականներին Յարոսլավլի բնակի Վյաչեսլավ Սոլովյովը լրջորեն հետաքրքրված է եղել մարդու վրա թունավոր նյութերի ազդեցությամբ։ «Ինձ հետաքրքրեց, որ կարելի է սպանել մարդուն և ոչ մի հետք չթողնել»,- հետագայում ասել է Վյաչեսլավ Սոլովյովը[2]։ Քննիչները կարծել են, որ դրա նկատմամբ հետաքրքրությունը նա կարող էր ձեռք բերել «Երիտասարդ թունավորողի դասագրքում», որը հիմնված էր իրական սերիական մարդասպան Գրեմ Յանգի կենսագրության վրա[2], որից հետո ձեռնամուխ է եղել թույնի որոնումներին, ուսումնասիրել հատուկ գրականություն, տեղեկատվություն փնտրել համացանցում, փորձել ինքնուրույն սինթեզել բուսական ծագման թույնը, բայց այդ գործում հաջողության չի հասել։ Հետագայում, ըստ դատախազության հաղորդագրության, նա մարզի ձեռնարկություններից մեկում գնել է մետաղների մի շարք թունավոր աղեր, այդ թվում՝ 400 գրամ թալիումի սուլֆատ, որն էլ օգտագործել է սպանությունների համար[3]։ Քննությանը այդպես էլ չի հաջողվել պարզել կոնկրետ վայրը, որտեղ Սոլովյովը թույն է ձեռք բերել[4]։ Թալիումով թունավորումը դժվար է ճանաչել, քանի որ ախտանիշներով դա շատ նման է հիվանդության։ Հավանաբար, որպես թույն թալումի ընտրությունը առաջացել է Ագաթա Քրիստիի դետեկտիվ ««Սպիտակ ձի» առանձնատունը» գրքի ընթերցումից ստացած տպավորությունների արդյունքում[5], որտեղ մարդասպանը օգտագործում է թալիում, ընդ որում՝ հատկապես ընդգծվում է թունավորման փաստի հաստատման դժվարությունը։

Սպանությունների շարք խմբագրել

Առաջին զոհը Սոլովյովը ընտրել է իր կնոջը՝ Օլգային, որի հետ նրանք ծանոթ էին դպրոցից և միասին ապրել են 14 տարի։ Նա որոշ ժամանակ նրա սննդի մեջ գցել է թույնի փոքր չափաբաժիններ, ինչի պատճառով 2003 թվականի դեկտեմբերի 9-ին կինը մահացել է։ Բժիշկները չեն կարողացել պարզել թունավորումը։

Հաջորդ զոհը պետք է դառնար Սոլովյովի հարևանը, որը կասկածվում էր մարտկոցի գողության մեջ, սակայն հանգամանքների ողբերգական ընթացքի հետևանքով թունավորված կարմիր խավիարը տարայից կերել է Սոլովյովի 14-ամյա դուստրը՝ Նաստյան։ Արդեն ծանր հիվանդ լինելով՝ նա մինչև վերջ դպրոց է հաճախել։ Կես տարի անց՝ բուժման անհաջող փորձերից հետո, աղջիկը մահացել է։ Անշուշտ, Սոլովյովը բժիշկներին ոչինչ չի հայտնել դստեր թունավորման մասին։

Սերիական մարդասպանի հաջորդ զոհը դարձել է նրա քաղաքացիական կինը՝ Իրինա Աստախովան, 2005 թվականի մայիսի 3-ին նա մահացել է հիվանդանոցում, բժիշկները կնոջ մոտ լյարդի եւ երիկամների անդառնալի ախտահարումներ են հայտնաբերել[5]։

Սոլովյովը յուրատեսակ կերպով «փորձարկումներ է կատարել» թույների հետ՝ փոքր քանակով դրանք լցնելով գործընկերների սննդի մեջ, որոնց մոտ հանկարծակի առողջական խնդիրներ են սկսվել՝ հոդերում բութ ցավ, մազաթափություն, փսխում, փորլուծություն։

2006 թվականի աշնանը Սոլովյովը ապրելու է տեղափոխվել Օքսանա Գուրիևայի մոտ, կինը աշխատել է ակրոբատիկայի մարզիչ, նա ունեցել է երկու փոքրիկ դուստր։ Շուտով այստեղ նա ևս օգտագործել է թույն. Օքսանայի տատիկի մոտ հյուրընկալվելով՝ ջրամանի մեջ թալիում է լցրել։ Օքսանայի ամուր առողջությունը բարեհաջող է տարել թունավորումը՝ այն համարելով գրիպի ծանր բարդություն, և նրա տատիկը՝ Տաիսիա Իոսիֆովնան, մահացել է[2]։

Հաջորդ թունավորումն առանձնահատուկ հանդուգն էր, Սոլովյովը կարողացել է քննիչ Շչերբակովի սուրճի մեջ թույն լցնել կռվի գործով հարցաքննության ժամանակ, որին մասնակցել էր Սոլովյովը։ Եվ այս անգամ դարձյալ բժիշկները թունավորման փաստ չեն պարզել։

Իր հաջորդ զոհը Սոլովյովն ընտրել է Օքսանայի քրոջ ընտանիքին, նա թույն է լցրել տարայի մեջ, որից նրանք խմում էին ջուրը։ Օքսանայի քույրն ու նրա ամուսինը ողջ են մնացել հիվանդանոցում բուժման կուրս անցնելուց հետո, իսկ ահա նրանց մեկ տարեկան երեխան մահացել է։ Այդ դեպքում միանման ախտանիշների ի հայտ գալը մի ամբողջ ընտանիքի մոտ հետաքրքրել է իրավապահ մարմիններին։ Փորձաքննությունը պարզել է, որ տեղի է ունեցել ծանր մետաղների աղերով թունավորում, հետաքննությունը դուրս է եկել Սոլովյովի վրա, որի շուրջ շատ հաճախ կասկածելի պատճառներով մարդիկ են մահացել։ 2007 թվականի մարտին նրան ձերբակալել են։

Դատ և մահ խմբագրել

Առաջին նիստից հետո ամբաստանյալը ինքնասպանության փորձ է կատարել՝ կտրելով երակները։ Ընդմիջումից հետո լսումները վերսկսվել են։ Փորձաքննությունը պարզել է, որ Սոլովյովը մեղսունակ է։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել առանձնակի դաժանությամբ կատարված 6 սպանությունների և նմանօրինակ մահափորձերի համար։ Դատավճռի հրապարակումից առաջ Սոլովյովն իր զղջումն է հայտնել հանցագործությունների համար, ասել է, որ ներողություն չի խնդրելու տուժողներից, քանի որ նրանք, միևնույն է, նրան չեն ների, և դիմել է դատարանին՝ խնդրելով իրեն որպես պատիժ չնշանակել ցմահ բանտարկություն։ Դատարանը Սոլովյովին նշանակել է ցմահ ազատազրկման պատիժ[6]։ Դեկտեմբերի 2-ի գիշերը Սոլովյովը մահացել է քննչական մեկուսարանի խցում, դատաբժշկական փորձաքննությունը պարզել է, որ մահվան պատճառ է դարձել ֆլեգմոնան՝ ենթամաշկային հյուսվածքների թարախային բորբոքումը։ Փորձագետները կարծիք են հայտնել, որ Սոլովյովի առողջությունն այդ ժամանակ հիմնովին ճնշված էր թունավոր նյութերի փորձարկումներով, որոնցից շատերը նա ստուգել էր իր վրա[7]։

Զանգվածային մշակույթում խմբագրել

  • Վախթանգ Միքելաձեի «Ցմահ ազատազրկվածները» շարքից «Կապույտ մորուքը Յարոսլավլից» վավերագրական ֆիլմ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Криминальная Россия (2013 թ․ հունիսի 24). «Криминальные хроники - Отравитель». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  2. 2,0 2,1 2,2 Маньяк-отравитель свёл в могилу двух жён, дочь и следователя милиции // Կոմսոմոլսկայա պրավդա
  3. Вынесен приговор жителю Ярославской области, отравившему 6 человек Արխիվացված 2016-01-05 Wayback Machine // Новая газета
  4. Ярославский маньяк-отравитель стал жертвой собственных экспериментов с ядами Արխիվացված 2016-01-05 Wayback Machine // newsru.ua
  5. 5,0 5,1 Травить — и никаких семей! // Московский комсомолец
  6. Ярославский инженер-отравитель попросил не давать ему пожизненного заключения // Կոմսոմոլսկայա պրավդա
  7. Инженер, отравившей шесть человек, умер во сне // Կոմսոմոլսկայա պրավդա

Արտաքին հղումներ խմբագրել