Վյաչեսլավ Իվանի Գուրգենով (հուլիսի 1, 1935(1935-07-01), Գրոզնի, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ և Գրոզնի, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 22, 1994(1994-08-22), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային[1] հետախուզության հայազգի աշխատակից, ԽՍՀՄ ՊԱԿ-ի տեղակալ, ԽՍՀՄ ՊԱԿ-ի առաջին գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ։

Վյաչեսլավ Գուրգենով
Ծնվել էհուլիսի 1, 1935(1935-07-01)
ԾննդավայրԳրոզնի, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ կամ Գրոզնի, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 22, 1994(1994-08-22) (59 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԿրթությունՄիջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտությունզորավար
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան և «Անբասիր ծառայության համար» III աստիճանի մեդալ

Կենսագրություն խմբագրել

Վյաչեսլավ Գուրգենովը ծնվել է 1935 թվականի հուլիսի 10-ին, Գրոզնի քաղաքում։ 1959 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի արևելագիտության ֆակուլտետը, 1963 թվականին՝ ԽՍՀՄ ՊԱԿ-ի Առաջին գլխավոր վարչության դպրոցի դասընթացը[2]։

Աշխատել է Հնդկաստանում, Բանգլադեշում, Պակիստանում, Աֆղանստանում, հետախուզության կենտրոնական ապարատում գլխավորել է օպերատիվ բաժինը, եղել է առաջին գլխավոր վարչության տեղեկատվավերլուծական վարչության պետի տեղակալ, 1989-1991 թվականներին՝ առաջին գլխավոր վարչության պետի տեղակալ, 1991-1994 թվականներին՝ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրենի տեղակալ։

Գուրգենովը մեկն էր նրանցից, ովքեր 1992 թվականին պաշտպանել են Եվգենի Պրիմակովի թեկնածությունը Արտաքին հետախուզության ծառայության տնօրենի պաշտոնում[3]։

Գուրգենովի անունը մակագրված է Արտաքին հետախուզության պատմության սրահի հուշատախտակին։ Պարգևատրվել է Պատվո նշան շքանշանով, բազմաթիվ մեդալներով, հետախուզության ծառայության համար կրծքանշանով և անհատական մարտական զենքով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայազգի հետախույզներ». www.sns.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 31-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  3. Леонид Млечин. Служба внешней разведки. М, «Эксмо, Яуза», 2004.

Աղբյուրներ խմբագրել

  • Вадим Кирпиченко. Разведка: лица и личности. М, «Гея», 1998, ISBN 5-85589-053-8.
  • Леонид Млечин. Служба внешней разведки. М, «Эксмо, Яуза», 2004, ISBN 5-87849-141-9.
  • Леонид Млечин. История внешней разведки (карьеры и судьбы). М, «Центрполиграф», 2009, ISBN 978-5-9524-4285-6.
  • Вячеслав Иванович Гургенов на сайте shieldandsword.mozohin.ru, посвящённому истории, организационной структуре и кадровому составу органов безопасности.
  • Антонов В. С. Служба внешней разведки. История, люди, факты. М, «Кучково поле», 2014, ISBN 978-5-9950-0316-8.