Վլատադոն (հուն․՝ Μονή Βλατάδων), Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցիների ուղղափառ ստավրոպոիգիական վանք, գտնվում է հին քաղաքային պատերից ոչ հեռու՝ Սալոնիկի Էպտապիրգիու և Ակրոպոլեոս փողոցների անկյունում, Հունսատան։ 1988 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության մշակութային օբյեկտների ցանկում[1]։

Վլատադոն
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և վանք
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՏեղագրությունՍալոնիկի մունիցիպալիտետ
ԴավանանքՀունական ուղղափառ եկեղեցի
ԹեմԿոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարքություն
Հիմնական ամսաթվերը14-րդ դար
Մասն էPaleochristian and Byzantine monuments of Thessaloniki?
Ժառանգության կարգավիճակգրանցված հնագիտական տարածք Հունաստանում և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս
ԱռաջնորդՆիկիֆոր (Փսիշլուդիս)
Ճարտարապետական ոճԲյուզանդական ճարտարապետություն
Հիմնադրված14-րդ դար
Առաջին հիշատակում1351
Մակերես1,16 հեկտար
Քարտեզ
Քարտեզ
 Monastery of the Vlatades Վիքիպահեստում

Վանքի հիմնադիրներ են դարձել Դորոֆեյ և Մարկ Վլատադները՝ Գրիգորյա Պալամայի հետևորդները։ Գլխավոր տաճարի կառուցումն ընթացել է 1351-1354 թվականներին։ Կառուցման աջակցություն է հայտնել Աննա Սավոյսկայա կայսրուհին։ Տաճարի ներսը զարդարվել է 1360-1380 թվականների դարաշրջանի որմնանկարներով։

16-րդ դարում բնակիչների արտոնություններն արմատավորվել են Հովսեփ II և Երեմիա II պատրիարքների կողմից։ 1633 թվականին Կոստանդնուպոլսի պատրիարք Կիրիլլ I Լուկարիսն այն տեղափոխել է աթոսական Իվերական վանքի տիրապետության տակ, միայն 1648 թվականին Յոհաննիկի II բնակիչներին վերադարձրել են նախկին կարգավիճակը։

Գլխավոր մայր տաճարի կառույցն ուժեղ վնասվել է 1978 թվականի երկրաշարժի ժամանակ և ավելի ուշ վերականգնվել։ Հնագույն հատվածներ են հանդիսանում սուրբ Պետրոս և Պողոս առաքյալների մատուռը, տաճարի գմբեթը և ներքին հարավային պատը։ Վանքում պահպանվում է բյուզանդական սրբապատկերների մեծ հավաքածու։

Այժմ վանքն ունի Կալմարիայում Սուրբ Գևորգ մեծ նահատակի և Նիկոլայ Հրաշագործ եպիսկոպոսի վանատները Հալատիստին մոտ։ Վանքի վանատներից մեկը 2017 թվականին դարձել է դատական դատավեճի առարկա Կոստանդնուպոլսի և Էլլադական ուղղափառ եկեղեցիների միջև[2]։

Վանքում գործում է սրբահայրական ուսումնասիրությունների Պատրիարքների համալսարան[3]։

Վանահայրեր խմբագրել

 
  • Ստիլիան (Հարկիանակիս) (1966-1974)
  • Իեզեկիլ (Ցուկալաս) (1974 օգոստոսի 5-1975 օգոստոս)
  • Նիկոդիմ (Անագնոստու) (1975—1977)
  • Պանթելեիմոն (Ռոդոպուլոս) (1977 նոյեմբերի 15-1980 հունվարի 25)
  • Ֆեոդորիտ (Ցիրիգոտիս) (1980 հունվարի 25-1985)
  • Պանթելեիմոն (Ռոդոպուլոս) (1985—2012)
  • Նիկիֆոր (Փսիշլուդիս) (2012 օգոստոսի 30-ից)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Paleochristian and Byzantine Monuments of Thessalonika.(անգլ.)
  2. «Tο παρασκήνιο πίσω από τον "ιερό πόλεμο" Ιερώνυμου-Βαρθολομαίου» (հունարեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.
  3. «Афонский монастырь Симонопетра посетил представитель Константинопольского Патриарха Архиепископ Телмисский Иов». Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.