Վլաստա Պավիչ (խորվ.՝ Vlasta Pavić, մայիսի 24, 1957(1957-05-24), Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), խորվաթ քաղաքական գործիչ, Խորվաթիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, 2002-2005 թվականներին Զագրեբի քաղաքապետ։

Վլաստա Պավիչ
 
Կուսակցություն՝ Խորվաթիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Զագրեբի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մայիսի 24, 1957(1957-05-24) (64 տարեկան)
Ծննդավայր Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Քաղաքացիություն Flag of Croatia.svg Խորվաթիա

Պավիչը 2002 թվականի մարտի 1-ին ընտրվել է Զագրեբի քաղաքապետ[1] այն բանից հետո, երբ Միլան Բանդիչը (նույնպես Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ) ստիպված էր սկանդալի պատճառով հրաժարական տալ[2]։ Նա ընտրվել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության և Լիբերալ-դեմոկրատների կուսակցության իշխող կոալիցիայի անդամների քաղաքային ժողովի աջակցությամբ[1]։ Ստանձնելով պաշտոնը նշել է, որ մտադիր է շարունակել Բանդիչի սկսած նախագծերը[1]։ Ընտրություններից կարճ ժամանակ անց Միլան Բանդիչը նշանակվել է Վլաստա Պավիչի երկու տեղակալներից մեկը[3]։ Քաղաքապետի պաշտոնում գտնվելու ամբողջ ընթացքում Պավիչը կոնֆլիկտ է ունեցել Բանդիչի հետ։ Նա հրապարակայնորեն մեղադրել է նրան՝ ընտրությունների ժամանակ խախտումներ թույլ տալու մեջ[4]։

2003 թվականի մայիսին «Nacional» շաբաթաթերթը հայտնել է, որ Պավիչին վարկաբեկելու քարոզարշավի ժամանակ Բանդիչը կապված էր աջ ընդդիմության հետ[5]։

2004 թվականի մարտին նա Բանդիչից պահանջել է հրապարակայնորեն ներողություն խնդրել այն բանի համար, որ իբր վիրավորել է իր մորը «գռեհիկ և շատ պարզունակ» ձևով։ Նա հայտարարել է, որ քաղաքի և կոալիցիայի շահերից ելնելով շատ բան չի հայտարարել, բայց այլևս չի կարծում, որ պետք է լռել[6]։

Ի վերջո, մրցակիցները պայմանավորվել են, որ Վլաստա Պավիչը չի առաջադրի իր թեկնածությունը հաջորդ ընտրություններում[7]։ Այնուամենայնիվ, Բանդիչը ձգտում էր հասնել արտահերթ ընտրությունների անցկացմանը, որոնք տեղի ունեցան 2005 թվականի մայիսի 15-ին[8]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Хорват Ведран (2002-03-01)։ «Vlasta Pavić nova zagrebačka gradonačelnica»։ Vjesnik (խորվաթերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2002-07-12-ին։ Վերցված է 2008-03-17 
  2. Байруши Роберт (2003-12-30)։ «SDP members want Bandić as their leader»։ Nacional (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-08-14-ին։ Վերցված է 2008-03-17 
  3. «Zagreb dobio novo poglavarstvo, Bandić i Tojčić zamjenici gradonačelnice»։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-27-ին։ Վերցված է 2019-03-24 
  4. Плеше Младен (2002-05-15)։ «Račan potiče Vlastu Pavić da vlada bez Bandića»։ Nacional (խորվաթերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-08-14-ին։ Վերցված է 2011-07-10 
  5. http://www.nacional.hr/clanak/10596/bandic-s-desnicarima-rusi-vlastu-pavic Archived 2019-03-24 at the Wayback Machine. Nacional 27 мая 2003
  6. «Milan Bandić opsovao majku zagrebačkoj gradonačelnici»։ Vijesti.net (խորվաթերեն)։ 2004-04-28։ Արխիվացված օրիգինալից 2012-08-14-ին։ Վերցված է 2011-07-10 
  7. Елинич Берислав (2004-02-24)։ «Vlasta Pavić u zamjenu za primirje ustupa mjesto Bandiću»։ Nacional (խորվաթերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-08-14-ին։ Վերցված է 2011-07-10 
  8. «Результаты голосования на выборах членов Городского совета Загреба» (խորվաթերեն)։ 2005-05-16։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-21-ին։ Վերցված է 2011-07-10