Վլադիմիր Տրախտենբերգ

ռուս դրամատուրգ, թատերական գործիչ և լրագրող

Վլադիմիր Տրախտենբերգ (ռուս.՝ Владимир Осипович Трахтенберг[1][2], օգոստոսի 21 (սեպտեմբերի 2), 1860, Կրոնշտադտ, Պետերգոֆյան գավառ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 25, 1914(1914-08-25), Մյունխեն, Գերմանական ռայխ[3]), ռուս դրամատուրգ, թատերական գործիչ և լրագրող։

Վլադիմիր Տրախտենբերգ
Ծնվել էօգոստոսի 21 (սեպտեմբերի 2), 1860
ԾննդավայրԿրոնշտադտ, Պետերգոֆյան գավառ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 25, 1914(1914-08-25) (53 տարեկան)
Մահվան վայրՄյունխեն, Գերմանական ռայխ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտությունգրող, դրամատուրգ և լրագրող

Կենսագրություն

խմբագրել

Վլադիմիր Տրախտենբերգը ծնվել է 1860 թվականին (ըստ այլ աղբյուրների՝ 1861 թվական) Կրոնշտադում` լյութերական ընտանիքում։ Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետն ավարտելուց հետո նա 12 տարի աշխատել է մարզերում։ Ծառայել է Պսկովում, ապա՝ Ռյազանի նահանգային գրասենյակներում[3]։ Ծառայությանը զուգահեռ նա զբաղվել է գրական աշխատանքով, գրել է պիեսներ, օգտագործելով ՎՕՏ կեղծանունը, մասնակցել է գրական ու երաժշտական երեկոներին և ներկայացումներին[4][2]։

1900 թվականին Տրախտենբերգի «Հոգու խավարը (Պիտոևի հիվանդության պատմությունը») պիեսը գրականության և արվեստի միավորման թատրոնի մրցույթի առաջին մրցանակներից մեկն է դարձել։ Թատրոնի բեմում գլխավոր դերում հայտնի ողբերգակ Կ. Բրավիչի մասնակցությամբ հաջողություն է ունեցել, անհայտ հեղինակը «հայտնի է դարձել մեկ երեկոյով»։ Տրախտենբերգը թողել է Ռյազան նահանգի գրասենյակի կառավարչի պաշտոնը և տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ[2]։

Նա ակտիվորեն մասնակցել է մայրաքաղաքի գրական և թատերական կյանքին։ Ամեն տարի թողարկել է հաջողություն վայելող պիեսներ, հանդես է եկել նաև որպես արձակագիր, եղել է դրամատիկական և երաժշտական գրողների միության, միությանը կից «Թատերական ակումբի» հիմնադիրներից մեկը (մի քանի տարի եղել է ակումբի տնօրեն), «Փոխադարձ օգնության դրամարկղեր» և այլ կազմակերպություններ[3][2]։

Կնոջ մահից հետո (1899) միայնակ մեծացրել է թոքերի քրոնիկ հիվանդություն ունեցող որդուն, ինչի պատճառով հաճախ ստիպված է եղել հեռանալ Պետերբուրգից, փոխել բնակարանները[К 1]: Նա տղային բժշկական խորհրդատվության էր տանում Ֆինլանդիա, Պովոլժիեում կումիսով բուժման, արտասահմանյան առողջարաններ, Ղրիմ և այլն։ Ուղևորությունների ժամանակ շարունակում էր աշխատել, ինչի հետևանքով հիվանդանում է թոքերի հիվանդությամբ։ 1913 թվականին Իտալիա է մեկնել երկարաժամկետ բուժման՝ առողջարանային Մերենո։ Գերմանիա է վերադարձել և մահացել է Մյունխենում 1914 թվականի օգոստոսի 25-ին[2]։

Որդին Օրեստ Վլադիմիրովիչ Տրախտենբերգն է։

Ստեղծագործական կյանք

խմբագրել

Վ. Տրախտենբերգը «Հոգու խավարը (Պիտոևի հիվանդության պատմությունը)», «Գիսաստղը», «Հաղթանակը», «Ֆիմկա», «Երեկ, այսօր, վաղը» (եռերգություն), «Տապը թռչուն է», «Գերեվարած գործը», «Ինչպես են նրանք թողել ծխելը», «Վհուկը» և այլ պիեսների հեղինակն է։ Նրա դրամաները արտացոլել են հասարակական տրամադրություններն ու 20-րդ դարի սկզբի որոնումները` «Նիցշեականության գաղափարները, անձի երկատում, բարու և չարի պայքարի խնդիրները մարդու հոգում»։ Պիեսների գործողությունը ծավալվում էր հիմնականում պրովինցիաներում[2]։

«Գռանատ» հանրագիտարանային բառարանի համաձայն` Տրախտենբերգի «պիեսներով առաջին անգամ ստեղծվել է «նևրաստենիկա» ամպլուան, որոնցից շատերը հաջողությամբ քայլում էին բեմում»[3]։ Տրախտենբերգի կատակերգություններին հավանություն տալով՝ նրա դրամաներում քննադատների մի մասը գտել են Հ. Իբսենին և Ֆ. Դոստոևսկուն[2]։

Թատերական քննադատ Ա. Կուգելը գրել է Տրախտենբերգի մասին.

Լավ կրթված, աշխույժ, կենդանի երկխոսություն ունեցող, մի ժամանակ գրեթե ամենահետաքրքիր դրամատուրգն էր[2]։

1903 թվականին «Երեկ» պիեսում ելույթ են ունեցել Վ. Կոմիսարժևսկայան, 1907 թվականին «Լուկոմորյե» թատրոնում տեղի է ունեցել Էդգարի Պոյի «Վերջինը Ուեշերներից» պատմվածքի տրախտենբերգյան բեմականացումը՝ Մեյերխոլդի ղեկավարությամբ[5][2]։

Տրախտենբերգը հանդես է եկել նաև որպես արձակագիր։ Նրա շարք տեքստեր տպագրվել են Ն. Զուբին և Ստեպովա կեղծանուններով[1]։ «Ինչպես էի ես քաղաքական կարիերա անում» (1906) ակնարկների շարքը նվիրված է եղել 1905 թվականի հեղափոխության իրադարձություններից հետո տարբեր սոցիալական շերտերի կյանքին։ Քննադատնների գնահատմամբ` դրանք «Ներծծված են կենդանի, չեխովյան հումորով»[2]։

Ա. Կուգելը Վ. Օ. Տրախտենբերգին անվանել է «Պետերբուրգի թատերական երկնակամարում գիսաստղ, որը անսպասելիորեն բռնկվեց, թեպետ արտացոլված, բայց վառ լույսով, և նույնքան անսպասելիորեն մարեց»[2]։

Մեկնաբանություններ

խմբագրել
  1. В числе петербургских адресов Трахтенберга — Малая Московская, 2; Замшина улица, 11; Поварской переулок, 5; улица Фурштатская, 44 (Шлендова, 2004).

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել