Վլադիմիր Տարաբրին (ռուս.՝ Владимир Евгеньевич Тарабрин, հունվարի 10, 1957(1957-01-10)), ռուս դիվանագետ։

Վլադիմիր Տարաբրին
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հունվարի 10, 1957(1957-01-10) (67 տարեկան)
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1979)։ 1979 թվականից դիվանագիտական աշխատանք է կատարում։ Տիրապետում է ֆրանսերենին և անգլերենին։

  • 1995-1998 թվականներին եղել է ՌԴ ԱԳՆ իրավական դեպարտամենտի բաժնի պետ, տնօրենի տեղակալ։
  • 1998-2002 թվականներին՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության ավագ խորհրդական։
  • 2002 թվականի օգոստոսից մինչև 2008 թվականի սեպտեմբեր՝ ՌԴ ԱԳՆ իրավական դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2008 թվականի սեպտեմբերի 16-ից մինչև 2013 թվականի հունիսի 25-ը Գաբոնում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան է։
  • 2013 թվականից մինչև 2017 թվականի հուլիս՝ ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան։
  • 2017 թվականից ՌԴ ԱԳՆ Իրավիճակային-ճգնաժամային կենտրոնի դեպարտամենտի տնօրենն է[1]։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2011 թվականի փետրվարի 21)։
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2018 թվականի հունիսի 13)[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ТАРАБРИН ВЛАДИМИР ЕВГЕНЬЕВИЧ назначен Директором Департамента Ситуационно-кризисный центр» (ռուսերեն). www.mid.ru. Վերցված է 2019 թ․ հունիսի 26-ին.
  2. Указ Президента Российской Федерации от 13.06.2018 № 300 «О присвоении дипломатических рангов»

Արտաքին հղումներ խմբագրել