Վլադիմիր Ստարիկով (ռուս.՝ Влади́мир Степа́нович Ста́риков, հունվարի 24, 1947(1947-01-24)), ռուսական դիվանագետ։

Վլադիմիր Ստարիկով
 
Կրթություն՝ Ադմիրալ Մակարովի անվան ծովային պետական ակադեմիա և Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հունվարի 24, 1947(1947-01-24) (77 տարեկան)

Կենսագրություն

խմբագրել

Ավարտել է Լենինգրադի ադմիրալ Ս․ Մակարովի անվան բարձրագույն ինժեներական ծովային ուսումնարանը (1970) և ԽՍՀՄ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան (1984)։ Տիրապետում է անգլերեն, սերբերեն և խորվաթերեն լեզուներին։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1984 թվականից։

  • 1992-1997 թվականներին՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դեսպանորդ խորհրդական։
  • 1997-1998 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի գլխավոր խորհրդական
  • 1998-2002 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի փոխտնօրեն։
  • 2002 թվականի հուլիսի 26-ից-2007 թվականի հուլիսի 27-ը՝ Գայանայում և Տրինիդադ և Տոբագոյում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[1][2][3]։

Դիվանագիտական աստիճան

խմբագրել
  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1993 թվականի հունիսի 2)[4]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2005 թվականի մարտի 5)[5]

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել