Վլադիմիր Սմոլդիրև

ռուս գրող

Վլադիմիր Ալեքսեևիչ Սմոլդիրև (ռուս.՝ Владимир Алексеевич Смолдырев, մայիսի 26, 1939(1939-05-26), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 9, 1971(1971-03-09), Խոտկովո, Սերգիևո-Պոսադսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գրող, թարգմանիչ։

Վլադիմիր Սմոլդիրև
ռուս.՝ Владимир Алексеевич Смолдырев
Ծնվել էմայիսի 26, 1939(1939-05-26)
ԾննդավայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմարտի 9, 1971(1971-03-09) (31 տարեկան)
Վախճանի վայրԽոտկովո, Սերգիևո-Պոսադսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԴոնի պետական տեխնիկական համալսարան
Ժանրերազատ ոտանավոր

Կենսագրություն խմբագրել

Վլադիմիր Ալեքսեևիչ Սմոլդիրևը ծնվել է 1939 թվականի մայիսի 26-ին Դոնի Ռոստովում։ Նրա հայրը աշխատում էր գետային նավերի նավապետ և վերցնում էր որդուն Դոնով, Վոլգայով և Կամայով նավարկությունների ժամանակ։ Դոնի մարզով ճամփորդություններն ու հիշողությունները իրենց անդրադարձն են ունեցել գրողի բանաստեղծությունների վրա, դրանցում շատ գետեր կան, արև, կեչիներ և հյուղակներ։ Նրա բանաստեղծությունների վրա անդրադարձել է նաև տխուր պատերազմական մանկությունը («Մատիտներ» բանաստեղծությունը)։ Ապագա բանաստեղծը սովորել է Դոնի Ռոստովի մեքենաշինական ինստիտուտում։ Այդ տարիներին նա սկսել է գրել բանաստեղծություններ, այցելել է տեղական գրական միավորումներ։ 1962 թվականին, ավարտելով Ռոստովի մեքենաշինական ինստիտուտը, բաշխմամբ մեկնում է Մոսկվայի մարզի Սերգիևո-Պասադի շրջանի (նախկին Զագորսկ) Լոզա ավան։ Լոզա ավանում 1960 թվականին Փորձնական գործարանի լաբորատորիայի բազայի վրա ստեղծվել է բարձր ճշգրտության սարքավորուների առացքակալների ԳՀԻ Զագորսկի մասնաճյուղը, որը զբաղվում էր հրթիռային-կոսմիկական տեխնիկայի հատկապես ճշգրիտ գնդիկավոր առացքակալների նախագծմամբ և արտադրությամբ։ 1961 թվականից բաշխմամբ ավան եկան բավակնին շատ երիտասարդ մասնագետ մեխանիկներ[1]։

Ձեռնարկությունում աշխատելով ինժեներ-կոնստրուկտոր` Սմոլդիրևը եկավ այն եզրակացության, որ իր հիմնական կոչումը պոեզիան է։ Երիտասարդ գրողի դաստիարակը եղավ հանրաճանաչ բանաստեղծ Բորիս Սլուցկին, որն օժանդակում էր նրան բանաստեղծությունների տպագրությամբ, ռադիոյով և հեռուստատեսությամբ դրանց մասսայականացմամբ[2]։ Սմոլդիրևը սկսեց ղեկավարել «Երիտասարդների ակումբ» քաղաքային գրական միավորումը, որի կազմակերպած սեմինարներին մասնակցում էին ապագա բանաստեղծներ ու գրողներ Վլադիմիր Սոսինը, Վլադիմիր Ժեգլովը, Իվան Կուդրյավցևը, Սերգեյ Միխայլինը, Ալեքսեյ Սելիվանովը և ուրիշներ։ Սմոլդիրևը համագործակցել է նաև «Գյուղական երիտասարդություն» ամսագրի հետ, եղել է «Սխրանք» արկածային ալմանախի խմբագիրը։ 1966 թվականին Սմոլդիրևի բանաստեղծությունների «Ջրաներկ» ընտրանին լույս է տեսնում երիտասարդ բանաստեղծների «Խարույկներ» բանաստեղծական ժողովածուում։

Վլադիմիր Ալեքսեևիչ Սմոլդիրևը ելույթ էր ունենում ռադիոյով և հեռուստատեսությամբ, աշխատում էր «Գյուղական երիտասարդություն» ամսագրում և խմբագրում նրա «Սխրանք» հավելվածը, մտնում էր բանաստեղծական մրցույթների ժյուրիի կազմի մեջ, թարգմանում էր ֆրանսիացի գրող Պոլ Էլուարի բանաստեղծությունները, նկարում կտավներ։ 1969 թվականի վերջում հրատարակման է նախապատրաստում «Արքիմեդի պարույրը» բանաստեղծությունների գրքույկը։ 1970 թվականի գարնանը լույս են տեսնում դրա ազդագրային օրինակները, իսկ հիմնական հրապարակումը եղավ նրա մահից հետո` 1971 թվականին։ Հետագայում լույս տեսան նրա «Երեքնուկի հոտը» (1996) և «Венок несонетов» (1999) բանաստեղծությունների ժողովածուները։

Սմոլդիրևի կյանքի վերջին տարիները կապված են Խոտկով քաղաքի հետ, որտեղ բանաստեղծը տուն էր վարձել և գրել իր լավագույն ստեղծագործությունները։ Այստեղ նա իր կյանքը համարում էր ավարտված։ Մռայլ տրամադրության պատճառներից էին կնոջ Ստելլայի ամուսնալուծությունից հետո դստեր ծնունդը, մոր հիվանդությունը, «Արքիմեդի պարույրը» գրքի հետ կապված դատավարությունը, նրա լուրջ բանաստեղծությունների գովաբանումը, դրանց տպագրության վրա դրված արգելքը։ Բանաստեղծից պահանջում էին արտահայտել բացասական կարծիք այն ստեղծագործությունների վերաբերյալ, որոնք իրեն դուր էին գալիս։ Որպեսզի պարտքերը մարելու համար գումար վաստակի Սմոլդիրևը ստիպված էր պետական պատվեր կատարել Մանգիշլակ թերակղզու կոմերիտականների մասին վեպ գրել, որն էլ մեծ դժվարությամբ իրականացրեց։ Կենսուրախ և շփվող գրողը երբեմն մռայլվում էր և սկսում լյումինալով օղի խմել։

Սմոլդիրևը մահացել է 1971 թվականի մարտի 9-ին թոքերի սուր բորբոքումից, թաղված է Գորբունովյան գերեզմանատանը։

Գրողի մահվան 25-ամյակի կապակցությամբ 1996 թվականին Սմոլդիրևի ընկերները Սոլովյովի նախաձեռնությամբ հրատարակեցին «Երեքնուկի հոտը» բանաստեղծությունների գիրքը։ Ծննդյան 60-ամյակի կապակցությամբ հրատարակվեց «Венок несонетов» բանաստեղծությունների ժողովածուն։

Ստեղծագործություն խմբագրել

Գրողի առաջին բանաստեղծությունները հրատարակվեցին 1966 թվականին «Խարույկներ» կոլեկտիվ ժողովածուով։ Այստեղ հրապարակվեց նրա «Ջրաներկ» բանաստեղծական գիրքը։ Սմոլդիրևը գրում էր ազատ չափածո ոճով, որը պահանջում է մեծ վարպետություն։ Սմոլդիրևի բանաստեղծությունները առանձնանում էին 1960-ական թվականներին ԽՍՀՄ-ում ընդունված նորմերից, դրանցում բացակայում էր գաղափարախոսությունը[3]։

Հիշատակ խմբագրել

2001 թվականին «Արվարձանային քնար» բանաստեղծական մրցույթի շրջանակներում քաղաքի երիտասարդ գրողներին շնորհվեց նրա անվան գրական մրցանակ։

Գրականություն խմբագրել

  • Поэзия Дона. Антология. XX-XXI. – Ростов н/Д: Ростов­книга, 2014. – 480 с.
  • Эльчиев В Шестидесятники Лозы /В.Эльчиев //Кстати, 2008. - №4(16).- С.34−36.
  • Киктенко В. На кромке бытия / В. Киктенко // Российский писатель, 2001. – № 4 . – С. 15.
  • Смолдырев В. А. Запах клевера: стихотворения / В.А.Смолдырев. –Комитет по культуре, Сергиев Посад, 1996. – 159 с.
  • Газета «Вперед» от 23 июня 2001 года.
  • Газета «Зеркало» от 15 марта 2001 года.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Лоза. Краткий очерк истории предприятия и рабочего поселка». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 19-ին.
  2. Борис Слуцкий о Владимире Смолдыреве
  3. Все стихи Владимира Смолдырева

Արտաքին հղումներ խմբագրել