Վլադիմիր Սերգեևիչ Սիդորով (ռուս.՝ Владимир Сергеевич Сидоров, հոկտեմբերի 2, 1936(1936-10-02), Լոզովայա, Խարկովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 23, 2006(2006-02-23)), ռուս բանաստեղծ, գրող, պատմաբան, գավառագետ, լրագրող։ ԽՍՀՄ գրողների միության անդամ (1978)։ Պարգևատրվել է «Աշխատանքի վետերան» մեդալով[1]։

Վլադիմիր Սիդորով
Ծնվել էհոկտեմբերի 2, 1936(1936-10-02)
ԾննդավայրԼոզովայա, Խարկովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էփետրվարի 23, 2006(2006-02-23) (69 տարեկան)
Մասնագիտությունբանաստեղծ, գավառագիտություն և լրագրող
Լեզուռուսերեն
ԿրթությունՌոստովի պետական համալսարան
Ժանրերպոեզիա և արձակ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
«Աշխատանքի վետերան» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Վլադիմիր Սերգեևիչ Սիդորովը ծնվել է 1936 թվականի հոկտեմբերի 2-ին, Ուկրաինայի Լոզովայա քաղաքում։ Վլադիմիր Սիդորովը սերում է Ուկրաինայում հայտնի կազակական Պերեկրեստովներ-Օսիպովներ ցեղից։ Նրա նախնիները կազակական գնդերի հայտնի գնդապետներ էին։ Սիդորովների ընտանիքը երկար ժամանակ թափառել է տեղից-տեղ մինչև բնակություն է հաստատել Ռոստովի մարզի Շախտի քաղաքում։ Այստեղ նա դիմավորել է պատերազմը, այստեղից էլ տարհանվել է։ Տարհանումից ընտանիքը Շախտի է վերադարձել 1943 թվականին։

1956-1957 թվականներին կոմերիտմիության գործուղմամբ աշխատել է Ղազախստանի խոպանի հողերի վրա։ 1959 թվականին ավարտել է Ռոստովի համալսարանի պատմության ֆակուլտետն ու կոմերիտմիությա գործուղմամբ աշխատել աշխատել Նովո-Կուզնեցկ-Աբական երկաթուղու շինարարությունում։ 1959-1965 թվականներին Սիդորովն շինարարական-մոնտաժող գնացքում աշխատել է որպես երկաթուղային ինժեներ, հորատող բանվոր հատուկ պայթյունավտանգ գնացքում, մոնտաժող` Բրատսկի հիդրոէլեկտրակայանի շինարարությունում, տարբեր աշխատանքներ է կատարել կոլխոզում, մամլող՝ «Ռոստելմաշ» գործարանում, փականագործ՝ տակսոմոտորային պարկում։ ԽՄԿԿ անդամ է դարձել 1982 թվականից։

Վլադիմիր Սերգեևիչ Սիդորովը մահացել է 2006 թվականի փետրվարի 23-ին։

2019 թվականի հուլիսի 6-ին Բուդենովսկու պողոտայի 1 Բ տան մոտ, որտեղ ապրել է Սիդորովը, բացվել է նրա հուշատախտակը։

Վ. Սիդորովի ստեղծագործություններ խմբագրել

Բանաստեղծություններ և արձակ

  • Какая теплая земля! Стихи. - Ростов н/Д: Кн. изд-во, 1966.
  • Стихи. - Ростов н/Д: Кн. изд-во, 1968.
  • Я люблю тебя. Стихи. - Ростов н/Д: Кн. изд-во, 1969.
  • Черемуховые холода. Стихи. - М.: Современник, 1978.
  • Трава между камнями. Стихи. - Ростов н/Д: Кн. изд-во, 1979.
  • Любимый цвет. Стихи. - М.: Современник, 1982.
  • Музыка с листа. Стихи. - Ростов н/Д: Кн. изд-во, 1983.
  • Камышеваха. Роман. - Ростов н/Д: Кн. изд-во, 1985.
  • Свет очей моих. Стихи. - 1986.
  • Жизнь по случаю. Стихи. - 1993-1999.
  • Крестная ноша. Трагедия казачества. - 1994-1995.
  • Вуркалака. - 1994.
  • Донская казачья энциклопедия Владимира Сидорова. - 1994.
  • Против зла. - 1997.
  • Русские крестоносцы. - 1999.
  • Четверть тысячелетия. - 1999.
  • Собрание сочинений в 8-ми томах. Терра, 1999-2005.

Թարգմանություններ

  • Инджиев Л. Большевики. Повесть. (С калм). - Элиста: Калм. кн. изд-во, 1975; М.: Сов. Россия, 1983.
  • Балакаев А. Счастье, рожденное в борьбе. Роман. (С калм.). - Элиста: Калм. кн. изд-во, 1977.
  • Бадмаев А.Б. Белый курган. Повесть. (С калм.). - Элиста: Калм. кн. изд-во, 1979.
  • Бадмаев А. Страна Бумба. Кн. о Калмыкии. (С калм.). - М.: Дет. лит., 1981.

Վ. Սիդորովի կյանքի և գործունեության մասին խմբագրել

  • Михайлов И. Время свершений. - Дон, 1980. - № 2. - С. 153-157.

Գրականություն խմբագրել

  • Писатели Дона: Библиографический указатель. - Изд. 2-е, испр. и доп. - Ростов н/Д: Кн. изд-во, 1986. - 416 с.
  • Дон литературный. Писатели России. Шолоховский край. XIX-XXI вв.:справ. изд., Сост. Губанов Г. - Ростов н/Д, 2006. - 512 с. ISBN 5-481-00623-5

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել