Վլադիմիր Ռախմանին
Վլադիմիր Ռախմանին (ռուս.՝ Владимир Олегович Рахманин, մայիսի 24, 1958, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ։
Վլադիմիր Ռախմանին | |
![]() | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մայիսի 24, 1958 (66 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Հայր | Oleg Rakhmanin? |
Կենսագրություն
խմբագրել1980 թվականին ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Տիրապետում է ռուսերենին, չինարենին և անգլերենին։
1980 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։
- 1980-1982 ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության առաջին Հեռավորարևելյան բաժնի ատաշե, Մոսկվա
- 1982-1983 Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Խորհրդային Միության դեսպանության երրորդ քարտուղար, Պեկին
- 1983-1986 Ամերիկայի Միացյալ Նահանգներում ԽՍՀՄ դեսպանության երրորդ քարտուղար, Վաշինգտոն
- 1986-1992 ԽՍՀՄ արտաքին գործերի փոխնախարարի քարտուղարության ղեկավար (Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան), Մոսկվա
- 1992-1996 Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական, Վաշինգտոն
- 1996-1998 Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Ասիայի առաջին դեպարտամենտի փոխտնօրեն (հարաբերություններ Չինաստանի, Կորեայի Հանրապետության, ԿԺԴՀ-ի հետ, անվտանգության հարցեր Հյուսիսարևելյան Ասիայում), Մոսկվա
- 1998-2000 Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տնօրեն, Մոսկվա
- 2000-2002 Ռուսաստանի Դաշնության նախագահի արձանագրության ղեկավար, Մոսկվա
- 2002-2006 Իռլանդիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան, Դուբլին[1]
- 2007-2008 Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարականների դեսպան, Մոսկվա։
- 2008-2013 Գլխավոր Քարտուղարի Տեղակալ, Էներգետիկ խարտիայի քարտուղարություն, Բրյուսել։
- 2014 թվականի հունվարից ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչ, գլխավոր տնօրենի տեղակալ (Բուդապեշտ)։
Անձնական կյանք
խմբագրելԱմուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Alldocs-коллекция электронных документов(չաշխատող հղում)