Վլադիմիր Չելոմեյի հուշարձան (Մոսկվա, Բաումանի փողոց)
Վլադիմիր Չելոմեյի հուշարձան (ռուս.՝ Памятник Владимиру Челомею), բրոնզե կիսանդրի Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է խորհրդային գիտնական, հրթիռատիեզերական տեխնոլոգիաների նախագծող, մեխանիկ ճարտարագետ, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, Լենինյան և ԽՍՀՄ Պետական երեք մրցանակների դափնեկիր Վլադիմիր Չելոմեյին (1914-1984)։ Տեղադրվել է 1984 թվականին Մոսկվայի Նիկոլայ Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի շենքի մոտ, որտեղ ակադեմիկոսը երկար ժամանակ դասավանդել է։ Նախագծի հեղինակներն են քանդակագործ Վ. Ա. Սոնինը և ճարտարապետ Ս. Ի. Կուլյովը[1][2][3]։
![]() Վլադիմիր Չելոմեյի հուշարձանը | |
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշարձան |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Մոսկվա |
Շինության ձև | Կիսանդրի |
Նյութ | բրոնզ և գրանիտ |
Ներկա վիճակ | Կանգուն |
պատկերված են
| |
Հուշարձանի հասցեն՝ ք. Մոսկվա, Բաումանի 2-րդ փողոց, 5։
ՆկարագրությունԽմբագրել
Քանդակը գիտնականին պատկերում է պաշտոնական կոստյումով, նրա կրծքին մեդալներն են։ Կիսանդրին տեղադրված է գրանիտե պատվանդանի վրա։ Այն գոտեվորված է բրոնզե ժապավենով, որի վրա կրկնվում են կոնստրուկտորի պարգևները։ Ավելի ցած արված է հետևյալ գրությունը. «Սոցիալիստական աշխատանքի հերոս, ակադեմիկոս Չելոմեյ Վլադիմիր Նիկոլաևիչ։ Գիտության և տեխնիկայի զարգացման գործում առանձնահատուկ ծառայությունների համար ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1963 թվականի ապրիլի 25-ի հրամանով պարգևատրվել է «Մուրճ և մանգաղ» երկրորդ ոսկե մեդալով»[4][5][6]։
Մոսկվայում Վլադիմիր Չելոմեյի պատվին տեղադրված է ևս երկու հուշարձան՝ Տիեզերագնացների ծառուղում և ակադեմիկոսի գերեզմանի վրա Նովոդևիչյան գերեզմանատանը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Вострышев, 2009, էջ 487
- ↑ «В Калуге открылась выставка о жизни конструктора ракет В.Челомея»։ Информационное агентство "Оружие России"։ 2014-09-25։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-08-ին։ Վերցված է 2018-08-15
- ↑ «Бауманская 2-я улица»։ Apartment.ru։ 2008-11-25։ Վերցված է 2018-08-15
- ↑ Шокарев, Вострышев, 2018, էջ 978
- ↑ Департамент культурного наследия города Москвы (2016)։ «Челомей В. Н.»։ Узнай Москву։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-14-ին։ Վերցված է 2018-08-15
- ↑ ««Большая Москва»: Памятники выдающимся изобретателям»։ Москва 24։ 2013-12-01։ Վերցված է 2018-08-15(չաշխատող հղում)
ԳրականությունԽմբագրել
- Вострышев М. И. Москва: все культурные и исторические памятники. — М.: Алгоритм, Эксмо, 2009. — 512 с. — ISBN 978-5-699-31434-8
- Шокарев С., Вострышев М. Вся Москва от А до Я. — 2018. — ISBN 5041013799, 9785041013790