Վլադիմիր Շիշով (ռուս.՝ Владимир Сергеевич Шишов, փետրվարի 29, 1940(1940-02-29)), խորհրդային և ռուս դիվանագետ, Մավրիտանիայում ԽՍՀՄ և Ռուսաստանի դեսպան (1990-1994), Քուվեյթում Ռուսաստանի դեսպան (1998-2003)։

Վլադիմիր Շիշով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր փետրվարի 29, 1940(1940-02-29) (84 տարեկան)

Կրթություն խմբագրել

1963 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1979 թվականին ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան։

Դիվանագիտական գործունեություն խմբագրել

1963 թվականից ԽՍՀՄ և Ռուսաստանի ԱԳՆ կենտրոնական ապարատում և արտասահմանի դիվանագիտական ներկայացուցչություններում տարբեր պաշտոններ է զբաղեցրել։

1982-1988 թվականներին եղել է Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում ԽՍՀՄ դեսպանության խորհրդական-բանագնաց։ 1990 թվականի սեպտեմբերի 4-ից մինչև 1994 թվականի մարտի 22-ը՝ ԽՍՀՄ և Մավրիտանիայի Իսլամական Հանրապետությունում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան[1]։

1994 թվականի օգոստոսից ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան է։ 1994 թվականի դեկտեմբերի 3-ից մինչև 1997 թվականի սեպտեմբերի 19-ը Ադրբեջանի Հանրապետության հետ երկկողմ հարաբերությունների հարցերով բանակցություններում քաղաքական, ռազմական, տնտեսական, սոցիալական և հումանիտար ոլորտներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող Ռուսաստանի Դաշնության պատվիրակության ղեկավար։

1998 թվականի մարտի 24-ից մինչև 2003 թվականի հունվարի 4-ը Քուվեյթում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։

2003 թվականից անցել է կենսաթոշակի։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

Արտակարգ և լիազոր դեսպան (1990 թվականի սեպտեմբերի 24-ից)[2]։

Օտար լեզուների իմացություն խմբագրել

Տիրապեում է արաբերենին, ֆրանսերենին և անգլերենին։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել